Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել՝ Արցախում հանցագործություններ կատարելու համար

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն անարգել են Զանգելանում զոհված հայ զինծառայողների մարմինները, Մարտունու շրջանում կոտրել են գերեզմանաքարերը, նկարել վանդալիզմի դրսևորումները և տեղադրել սոցցանցերում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ցավ է հայտնել նման դեպքերի համար»:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չորս զինծառայող է ձերբակալվել, ովքեր կասկածվում են արցախյան հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու մեջ:

Հաղորդվում է, որ ձերբակալված զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմիններն անարգելու մեջ: Բացի այդ՝ նրանք կասկածվում են իրենց գործողությունները հեռախոսով նկարահանելու և սոցցանցերում դրանք տարածելու մեջ:

Եվս երկու ադրբեջանցի զինծառայող կասկածվում են Խոջավենդի շրջանում (Մարտունի) հայկական գերեզմանոցում հուշաքարերը կոտրելու, վանդալիզմի դրսևորումները նկարահանելու և տեսանյութերը սոցցանցերում տարածելու մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հավելել է, որ վերջին 2 զինծառայողները նույնպես ձերբակալվել են:

Նշվում է, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ տվյալներն ուսումնասիրել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և զինդատախազությունը: Միաժամանակ հայտարարվել է, որ սոցցանցերում տարածված որոշ տեսանյութերի իսկությունը կասկածի տակ է դրվել. դրանք համարվել են կեղծ:

Ադրբեջանական կողմը «ցավով նշել է, որ հոգեբանական ծանր վիճակի ազդեցության տակ, թշնամու դեմ պայքարի մեթոդները սխալ հասկանալով՝ որոշ զինծառայողները անօրինական գործողությունների են դիմել»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021