#Զինծառայողներ

Խմբագրություն
380

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը շուրջ 100 երկրների ներկայացուցիչների պատմել է հայ զինվորների խիզախության, անձնուրացության, Արցախի դեմ պատերազմի, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության մասին:

Խմբագրություն
6,792

Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

Խմբագրություն
18,844

Նախնական տվյալներով` տուժածների թիվը 15 է: Նրանցից երեքը հոսպիտալացվել են. վիճակները գնահատվում է միջին ծանրության: Մյուս 12-ը, ինչպես նշվում է, լուրջ վնասվածքներ չեն ստացել. նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Խմբագրություն
4,422

Ադրբեջանական կողմն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը դիվերսանտ չէ և Բերձորի հատվածում ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում ականապատման աշխատանքներ չի իրականացրել: Նշվում է, որ հայ զինծառայողն իսկապես մոլորվել է:

Խմբագրություն
16,371

Շուրջ 30 ադրբեջանցի զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հոսպիտալ։

Խմբագրություն
5,997

Էրիկ Մխիթարյանի գերության հանգամանքը հավաստող տեսանյութն ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել էր դեռևս նոյեմբերի 24-ին: Գերեվարված զինծառայողի մահվան լուրը հաստատվել է ապրիլի 8-ին. աճյունը նույնականացնելու համար երեք անգամ ԴՆԹ է անցկացվել:

Խմբագրություն
1,221

Պատերազմի օրերին կատարվել են ավելի քան 5 հազար վիրահատական միջամտություններ, այդ թվում` 500-ն ընդհանուր անզգայացման ներքո: Վիրավորումների 55 %-ը թեթև են եղել, 35 %-ը՝ միջին ծանրության, 7 %ը՝ ծանր, 2 %-ը՝ ծայրահեղ ծանր: Հաշմանդամություն ունեցողների թիվը ներկայումս 885 է։

Խմբագրություն
10,103

Հաղորդվում է, որ Արցախում մնալու են միայն այն ստորաբաժանումները, որոնք կազմված են տեղի բնակիչներից: Հայաստանի ժամկետային զինծառայողներին այլևս ծառայության չեն ուղարկելու Արցախ:

Խմբագրություն
1,700

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ խոչընդոտել են պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Զորամասը լքածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Խմբագրություն
522

Սիլվա Բերբերյանի խոսքով` նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել սեփական բիզնեսը հիմնելու ցանկություն ունեցող զինվորներին` կատարելով գաղափարի մշակման, փաստաթղթային և հաշվապահական բոլոր աշխատանքները:

Խմբագրություն
793

Մի խումբ ադրբեջանցի զինվորականներ պնդել են, որ մասնակցել են պատերազմին, որոշները նույնիսկ վիրավորում են ստացել, սակայն, նրանց խոսքով, այլ անձինք են մեդալներով պարգևատրվել:

Խմբագրություն
809

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն անարգել են Զանգելանում զոհված հայ զինծառայողների մարմինները, Մարտունու շրջանում կոտրել են գերեզմանաքարերը, նկարել վանդալիզմի դրսևորումները և տեղադրել սոցցանցերում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ցավ է հայտնել նման դեպքերի համար»:

Խմբագրություն
768

Մեկ շարքում հավաքել ենք այն տեսանյութերը, որոնցում Արցախում թշնամու դեմ կռված մարտիկներն իրենց ուղերձն են հղում ստորագրված փաստաթղթի և վարչապետի կայացրած որոշման դեմ բողոքի միջոցառումներ ու ջարդարարություն իրականացնող խմբերին:

Խմբագրություն
3,684

Ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում քննադատում են երկրի կառավարությանը, փորձում են ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա: Այդպիսի դեպքերը, ինչպես նշվում է, բավականին շատ են:

Խմբագրություն
26,878

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինուժը թուրք հրահանգիչների ու ահաբեկչական խմբավորումների ուղեկցությամբ հարձակվեց Արցախի պաշտպանական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի վրա: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Խմբագրություն
1,120

Կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Խմբագրություն
214

Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը պարզված է։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Խմբագրություն
340

Հարազատները պահանջում են բացահայտել սպանության պատճառները: Անդրանիկ Քոչարյանը հարցը քննարկել է Քննչական կոմիտեի հետ: Նրա խոսքով՝ մութ էջերը բացվելու են:

Խմբագրություն
726

Անմարդկային խոշտանգումներ, դավաճանության մեջ մեղադրվող 25 և տանջանքներից զոհված 9 մարդ. «Թարթառի գործի» բացահայտումները. BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է տուժածների հարազատների հետ: Այն ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Խմբագրություն
1,220

Ո՞ւմ աշխատավարձը բարձրացավ, ո՞վ աջակցություն ստացավ: Ովքե՞ր են հերթում: