«Նոր Թուրքիայի» ծրագրով Հայաստան պետություն չպետք է լինի. Ռուբեն Սաֆրաստյան

2023թ.-ը նշվելու է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը, և Էրդողանը, Սաֆրաստյանի խոսքով, նախատեսում է այդ ժամանակ հայտարարել «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին, որի ուղղությամբ Անկարայում լրջագույն ուժեր և ուղեղային կենտրոններ են աշխատում:

Թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում Թուրքիան ձգտելու է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

Փորձագետի խոսքով` Թուրքիան դեռևս մի քանի տարի առաջ է անցել հարևան երկրներում ակտիվ գործողությունների` նպատակ ունենալով գերակա դիրք զբաղեցնել տարածաշրջանում: Սաֆրաստյանը նշում է, որ թուրքական դոկտրինի հիմնական սկզբունքը զինված ուժերի կիրառումն է, ինչն արտահայտվում է նաև մեր տարածաշրջանում:

Թյուրքագետն Անկարայի այդ քաղաքականության ուժգնացման սկիզբ է համարում 2016թ. ապրիլյան պատերազմը, երբ մեծացավ թուրք-ադրբեջանական առանցքի ռազմական բաղադրիչը և Անդրկովկասում թուրքական քաղաքականության նոր փուլ մեկնարկեց:

Միևնույն ժամանակ, Սաֆրաստյանի խոսքով, ընթացել է Արցախի դեմ պատերազմի նախապատրաստությունը, որտեղ Թուրքիայի դերակատարումն ակնհայտ էր: Պատերազմից հետո, ինչպես նշում է, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ` մտադրություն ունենալով մեծացնել Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնի ոչ մեծ հարթակի հզորությունը:

Փորձագետը համոզված է, որ թուրքերն ավելի մեծ «ախորժակ» են ունեցել և կարողացել են «խաղաղապահ» զորախումբ տեղակայել (Ակնայում, խմբ.), սակայն Ռուսաստանն արգելափակել է նրանց փորձերը: Նրա պնդմամբ, սակայն, Անկարան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը:

Սաֆրաստյանի դիտարկմամբ` թուրքական քաղաքականության առանցքում է լինելու պանթյուրքական ծրագրերի տարածումն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» և ձգտելու է, որպեսզի հայկական Սյունիքը, գոնե` մասամբ, աստիճանաբար անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Փորձագետի համոզմամբ` կարևոր հանգրվան է լինելու 2023թ.-ը, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը, և Էրդողանը, նրա խոսքով, նախատեսում է այդ ժամանակ հայտարարել «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին: Այս ծրագրի վրա, Սաֆրաստյանի հաղորդմամբ, Թուրքիայում աշխատում են լրջագույն ուժեր և ուղեղային կենտրոններ:

Սաֆրաստյանի կարծիքով` առաջիկա տարիներին Թուրքիան ձգտելու է նոր հաջողությունների հասնել տարածաշրջանում և մեծացնել իր ազդեցությունը: Թուրքերի ծրագրով, ինչպես նշում է, Հայաստանը պետք է դադարի գոյություն ունենալ, քանի որ կարծում է, որ առաջիկա տարիներին Թուրքիան տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու է:

Սաֆրաստյանի Հայաստանի համար նաև լուծումներ է առաջարկում: Նախ` վերականգնել հայկական պետության սուբյեկտայնությունը, բանակը, պետության կառավարելությունը: Երկրորդ` Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդում և խորացում:

Սաֆրաստյանի կարծիքով` անհրաժեշտ է աստիճանաբար ստեղծել «խելացի պետություն», որի դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ կկարողանա դիմակայել թուրքական ծրագրերին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021