Խոշտանգմամբ ցուցմունքի կորզման տեսանյութի 3 մասնակիցների ինքնությունը պարզվել է

Տեսագրությունն արվել է 2008-2010թթ. ընթացքում. տեսանյութում երևացող աշխատակիցները ոստիկանության Արաբկիրի բաժնում համատեղ են ծառայել:

Օրերս լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ոստիկանները մահակներով և հակագազով խոշտանգելով ցուցմունք էին կորզում: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել՝ կապված ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմամն ցուցմունք կորզելու տեսանյութի հետ: Հաղորդագրության մեջ նվում է, որ «NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։

Ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում / ©NewsMedia

Հաղորդվում է, որ նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Պարզվել է նաև, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։

Հավելենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել 2008-2010թթ. ընթացքում: Այն հարցադրմանը, որ խոշտանգման հոդվածի շրջանակներում չի հարուցվել քրգործը, նա պատասխանել է, որ այդ ժամանակ հոդվածը դեռ ընդունված չի եղել, ուստի մեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէր այդ հոդվածով քրեական գործ հարուցել:

Սասուն Խաչատրյանը մանրամասներ է ներկայացնում / ©Factor TV

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեսանյութի շրջանակներում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021