Նոյեմբերի 27, 2019, 11:32
Խմբագրություն Hovhannisyan
169

Պետբյուջեի եկամուտները նախորդ տարիների համեմատ աճել են 20 և 32 տոկոսով

Փոխվարչապետը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները գերազանցել են 1 տրիլիոն 197 միլիարդ ՀՀ դրամը:

Տիգրան Ավինյան / ©b24.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պետբյուջեի եկամուտների աճի մասին տեղեկություն: Փոխվարչապետի հաղորդմամբ՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի նշված ամիսների համեմատ՝ 32%-ով:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2344696225834784

Հաղորդվում է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները գերազանցել են 1 տրիլիոն 197 միլիարդ ՀՀ դրամը:

Հիշեցնենք նաև, որ հաջորդ՝ 2020թ. բյուջեի նախագծով (դեռևս ընդունված չէ ԱԺ-ի կողմից) Հայաստանի Հանրապետությունն ունենալու է աննախադեպ բյուջե: Որպես օրինակ նշենք, որ ճանապարհաշինության համար ծախսվելու է այնքան գումար, ինչքան 2015, 2016 և 2017 թվականներին միասին վերցրած:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն