Իսրայելական բանակը թվային բարեփոխմամբ «արհեստական բանականության պատերազմի» դարաշրջան է մտնում

Ուշագրավ հոդված է հրապարակվել, որը կարող է օգտակար լինել հայկական բանակի բարեփոխումներով զբաղվող անձանց համար: Այն վերաբերում է իսրայելական բանակի ժամանակակից վերափոխմանը, որտեղ հիմնական շեշտադրումն արված է տվյալների փոխանցման, կապի, թիրախի հայտնաբերման, արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա:

Իսրայելը ձգտում է բարձրացնել օպերատիվ մարտական հաջողությունները` լրջորեն խթանելով երկրի բանակի թվայնացումը: Այդ փոփոխության կարևորությունը գնահատվել է Գազայի հակամարտության վերջին սրացման ժամանակ, որն իսրայելցի պաշտոնյաներն անվանեցին «արհեստական բանականության առաջին պատերազմ»:

Ինչպես հաղորդվում է, իսրայելական բանակի` Ցախալի տարբեր ստորաբաժանումների հնարավորություններ փորձում են համադրել, որի արդյունքում ստացված արդյունավետությունն ավելի բարձր կարող է լինել, քան` առանձին-առանձին: Այս համատեքստում օրինակ է բերվում, որ ստորաբաժանման հրամանատարը կկարողանա տվյալներ ստանալ մի քանի կիլոմետր հեռավորությամբ թռչող ուղղաթիռից: Արդյունքում, ապահովել բավարար տեղեկացվածություն, էականորեն կնվազեցվի կորուստների թիվը:

Բանակի թվայնացման գործընթացն, ինչպես նշվում է, մեկնարկել է դեռ 2006թ.-ից, երբ Լիբանանի հետ պատերազմի ժամանակ զինվորականների միջև կապի խնդիր էր առաջացել: Մասնավորապես, պարզվել է, որ հետախուզությունն ու ռազմաօդային ուժերը չեն կարողանում տվյալներ փոխանցել ցամաքային զորքերին: Բանակի հրամանատարությունը դեռ այն ժամանակ հասկացել է, որ տվյալները, կապը և ծրագրային ապահովումը ևս մեկ զենք են զինվորների ձեռքին:

Այս ոլորտում կարևոր փոփոխություն է համարվում այն, որ եթե նախկինում իսրայելական բանակի յուրաքանչյուր ստորաբաժանում ուներ սեփական քարտեզագրական բազան, ապա հետախուզության վարչությունը ստեղծել է տվյալների կենտրոնական քարտեզագրական բազա ամբողջ Ցախալի համար` «պատերազմների թվային տիրույթի» համար ներդնելով «ընդհանուր լեզու»:

Իսրայելական բանակի թվայնացման ճանապարհին որպես խնդիր է ներկայացվում ավագ սերնդի զինվորականների կողմից ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելու հարցը: Այդ նպատակով 2019թ. հանձնարարվել է տվյալների բազաները և թվային այլ հարթակները ստեղծել միևնույն սկզբունքով ու չափորոշիչներով:

Համարվում է, որ Ցախալում տեսողական և ազդանշանային տեղեկատվության միավորման արդյունքում պատերազմի ժամանակ իսրայելական բանակը կկարողանա 10-100 անգամ ավելի շատ կորուստներ պատճառել հակառակորդին:

Չսահմանափակվելով թվային տեղեկատվության ոլորտում բարեփոխումներով` Իսրայելում ստեղծվում են նաև դրոնների երամներ, ներդրվում է արհեստական բանականություն (ԱԲ): Նշվում է, որ բազային հիմքն արդեն առկա է, իսկ այժմ ներդրվում են հսկայական միջոցներ` խելամիտ ապագայում նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Բանակի վերափոխման ծրագրերում ներգրավված են իսրայելական բազմաթիվ ստարտափներ ու բարձրտեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում` Elbit Systems-ը, Rafael Advanced Defense Systems-ը և Israel Aerospace Industries-ը: Մասնավորապես, Elbit Digital Army 750 կամ Torch-X անունը ստացած ծրագիրն այդ համակարգի մի մասն է, որը մշակված է հատուկ իրավիճակային տեղեկացվածության բարձրացման և գործողությունների նվազեցման համար` կրճատելու ընդունիչ-հրաձիգ շրջափուլը:

Այս և տարատեսակ այլ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվել են նաև վերգետնյա անօդաչու տրանսպորտային միջոցներ, պարեկային սահմաններ, միացնող ընդունիչներ, որոնք Ցախալի` առաջիկա մի քանի տարիների փոփոխությունների կենտրոնում են լինելու:

Այսպիսով, իսրայելական բանակում ներկայումս մեծ թափով իրականացվում են թվայնացման և արհեստական բանականության ներդրում և բարեփոխում: Շեշտվում է, որ դրանք էականորեն տարբերվում են քաղաքացիական տեխնոլոգիաներից, քանի որ պահանջում են բազմակի փորձարկումներ` անցանկալի «հրթիռային արձակումներից խուսափելու նպատակով»: Հաղորդվում է, որ բանակի տեխնոլոգիական բարեփոխումներին մասնակցում են նաև մարտական փորձառություն ունեցող զինվորականներ:

Համարվում է, որ այս փոփոխությունների արդյունքում Ցախալը դառնալու է առավել արդյունավետ, մահաբեր, ճշգրիտ, և արագորեն հայտնաբերելու է թիրախները: Իսրայելցի զինվորականների խոսքով` նախկինում այդ գործողության համար օրեր կպահանջվեր, իսկ այժմ, թվային ճշգրտման արդյունքում, ընդամենը` ժամեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021