Մի քանի կրակոց է արձակվել դեպի օդ. հայկական դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, որ ռուսական խաղաղապահ զորքերը Պաշտպանության բանակի զինվորների հետ միասին լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է մամուլում գիշերվանից տարածվող տեղեկություններին, ըստ որոնց` Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ են արձակել: Հաղորդվել էր, որ կրակոցներ են արձակվել նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանը նշել է, որ մի քանի կրակոցներ են եղել, որոնք արձակվել են դեպի օդ:

Պողոսյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում է բնակվում և կրակոցներ չի լսել: Ամեն դեպքում, Պողոսյանի խոսքով, Պաշտպանության բանակից տեղեկացել է, որ եղել են մի քանի կրակոցներ՝ դեպի օդ. հայկական դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակվել:

Վահրամ Պողոսյանը նշել է, որ դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ է եղել, երբ ադրբեջանցիներն օդ են կրակել:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, որ ռուսական խաղաղապահ զորքերը Պաշտպանության բանակի զինվորների հետ միասին լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021