Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է «Նախիջևանի միջանցքի» մասին հայտարարությունները
Մանե Գևորգյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռները Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ, և այդ համատեքստում Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի միջև:
Մանե Գևորգյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Նա հիշեցրել է, որ Հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Խոսքը նաև Ադրբեջանի արևելյան մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու մասին է:
Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռները Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: ՀՀ-ին հետաքրքրում են դեպի ՌԴ հայկական բեռները ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով և ԻԻՀ՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումների հնարավորությունները: Այս համատեքստում, Մանե Գևորգյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Փաշինյանի մամուլի խոսնակն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի (գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման) լիարժեք իրագործման: Հայկական կողմը, Գևորգյանի խոսքով, չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը:
Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունքի մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ: Մանե Գևորգյանը շեշտել է, որ այդ բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան, այդ թվում` միջազգային ատյաններում:
Գևորգյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչության շարունակմանը: «Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին»,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա