Երևանի դեղատներում բժշկական դիմակը հազվադեպ է դարձել

Թեև նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դիմակների կարիք դեռևս չկա, սակայն մի շարք դեղատներում արդեն բժշկական դիմակները վերջացել են:

Երևանում բժշկական դիմակ գտնելն արդեն իսկ դարձել է բարդ խնդիր: Տեղեկացանք, որ մի քանի դեղատներում դրանք սպառվել են: Թեև խոշոր դեղատնային ցանցերում դեռևս վաճառվում են, բայց կասկածներ կան, որ այստեղ նույնպես կարող է շուտով դեֆիցիտ առաջանալ:

Մի քանի դեղատներում հայտնեցին, որ քաղաքացիների կողմից պահանջարկը մեծացել է. վերջին օրերին բժշկական դիմակներն անսպասելի շատ են վաճառվել, նոր խմբաքանակ դեռ չեն ստացել: Թեև առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ դրանց կարիքը դեռևս չկա, բայց քաղաքացիների մեծ մասը, հավանաբար, որոշել է չսպասել, մինչև վարակը հասնի Հայաստան:

Խնդիրն այն է, որ Չինաստանում տարածված նոր տեսակի` 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի պատճառով բժշկական դիմակները մեծ քանակությամբ սպառվում են այն երկրներում, որտեղ վիրուսը տարածվում է: Չինաստանում, օրինակ, համաճարակի հիմնական տարածքում վաճառքում արդեն դիմակներ չկան: Պահանջարկն այնքան մեծ է, որ նույնիսկ արտադրել չեն հասցնում:

Նախօրեին հաղորդվեց, որ Չինական առողջապահական գերատեսչությունը նախկինում այլ երկրների վաճառած բժշկական դիմակները հետ գնելու ցանկություն է հայտնել: Օրինակ՝ Թուրքիայի Դենիզլի քաղաքի բժշկական կենտրոններից մեկը պատրաստվում է նախկինում Չինաստանից գնած 300 հազար դիմակները վերադարձնել: Տնօրենի խոսքով՝ տարբեր վայրերից իրենց դիմակ են խնդրում՝ նույնիսկ առանց գին հարցնելու:

Գնի վերաբերյալ՝ մինչ այս պահն այն դեղատներում, որտեղ բժշկական դիմակներ դեռ կան, գնի փոփոխություն չի նկատվել: Սակայն, հաշվի առնելով նախկին փորձը, վտանգ կա, որ դրանք կարող են թանկանալ: Նախկինում նման դեպքեր գրանցվել են, օրինակ՝ 2009թ. աշխարհում տարածված H1N1 («Խոզի գրիպ») հիվանդություն դեռ նոր-նոր էր հասել Հայաստան, բայց արդեն դեղատների մեծ մասում վերջացել էին բժշկական դիմակները, իսկ այնտեղ, որտեղ դրանք դեռ առկա էին, մոտ 100 դրամով թանկացել էին՝ նախկին 30-50 դրամի փոխարեն դառնալով 100-150 դրամ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021