Փետրվարի 1, 2020, 22:52
Խմբագրություն Hovhannisyan
346

Սարդանման էկզոկմախքն իր մեծության համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Կանադացի գյուտարարի ստեղծած 4 մետրանոց էկզոկմախքը տեղաշարժվում է երկու էլեկտրաշարժիչների օգնությամբ: Այն կարող է հրել կամ քաշել մինչև 5 տոննա բեռ:

Ջոնաթան Տիպետի հեղինակած էկզոկմախքը / © Guinness World Records / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վանկուվերի բնակիչ Ջոնաթան Տիպետի ստեղծած Էկզոկմախքն ունի 3,96 մետր բարձրություն: Այն հիշեցնում է հսկայական սարդի. երկարությունը 5,1 մետր է, լայնությունը՝ 5,5 մետր, իսկ ընդհանուր քաշը՝ 1,5 տոննա:

Գյուտարարն էկզոկմախքը ստեղծել է 13 տարվա ընթացքում: Սարքավորումը բաղկացած է քրոմացված խողովակներից, որոնք օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերությունում: Մեխանիզմը տեղաշարժվում է երկու էլեկտրաշարժիչների օգնությամբ, որոնք աշխատում են լիթիումաիոնային հզորացված մարտկոցներով:

Էկզոկմախքը կառավարվում է մարդու կողմից, ով նստում է կառուցվածքի կենտրոնում: Սարքավորումն ունակ է անհարթ մակերեսի վրա հրել կամ քարշ տալ մինչև 5 տոննա կշռող բեռներ:

Գինեսի ռեկորդակիր էկզոկմախքի մասին / © Guinness World Records

Հեղինակը նշել է, որ կառուցման գործընթացն ինտենսիվ կերպով է ընթացել: Մեքենան ամրակցվել է մոտ մեկ տարվա ընթացքում, իսկ արդեն երեք տարի փորձարկվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեց ճապոնացիները սկսել են էկզոկմախքներ կրել, որպեսզի կարողանան բարձր տարիքում աշխատել: Էկզոկմախքները նվազեցնում են մարմնի ծանրաբեռնվածությունը և հնարավորություն են տալիս ծանրություններ տեղափոխել՝ գործնականում չհոգնելով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն