Գիտական տեսանկյունից. դիմակները վիրուսից պաշտպանո՞ւմ են արդյոք

Աշխարհի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, բժշկական դիմակների դեֆիցիտ է առաջացել. բոլորը ցանկանում են պաշտպանվել Covid-19-ից: Սակայն արդարացվա՞ծ է դա գիտական տեսանկյունից: Եվ դիմակները, և ռեսպիրատորները կարող են կանխել համաճարակը, բայց ոչ այնպես, ինչպես մենք ենք կարծում: Փորձենք հասկանալ, թե որքանով են դրանք արդյունավետ:

Ավելի վաղ մենք նշել ենք, որ Հայաստանում, աշխարհի մի շարք երկրների նման, բժշկական դիմակների մեծ պահանջարկի պատճառով դեղատներում դրանք սպառվել են: Տեսնենք՝ դրանք իրո՞ք օգնում են վիրուսներից պաշտպանվելու հարցում:

Բժշկական դիմակ. չի էլ մտածում իր կրողին պաշտպանելու մասին…

19-րդ դարի վերջերին Պաստյորի գաղափարների (օդում ջրի կաթիլների տեսքով տարածվող միկրոբների միջոցով հիվանդության փոխանցման մասին) ազդեցությամբ վիրաբույժները հասկացան, որ մինչ այդ աշխատել են՝ վիրահատվողի վերքի մեջ միկրոբներ ներշնչելով: Մարդը հիվանդանոցում հաճախ թույլ իմունիտետ է ունենում, իսկ բակտերիաներից պաշտպանող մաշկը վիրահատության ժամանակ վերքի հատվածում մեզ չի պաշտպանում: Ուստի այդ ճանապարհով բակտերիաների ինֆեկցիան վերքի մեջ հայտնվելը համեմատաբար դյուրին է: Առաջին անգամ խիրուրգը դիմակ է կրել 1896թ., և այդ օրվանից սովորությունն արմատավորվեց բժշկական միջավայրում:

Դիմակը շրջապատին մարդու միկրոբներից պաշտպանում է, քանի որ այն կոտրում է խոշոր կաթիլները (ավելի քան 5 միկրոմետր տրամագծով): Շնչելիս, հազալիս համ փռշտալիս հենց դրանք են արտանետվում: Սակայն ամենամեծ կաթիլներն օդում ամենաուժգինն են չորանում, և առանց շփման վարակվելու հավանականությունը 5 միկրոմետրից փոքր կաթիլների դեպքում է մեծ: Դրանք կարող են ժամերով անվնաս մնալ օդում: Հենց դրանք են օդակաթիլային ճանապարհով վարակման գլխավոր պատճառը:

Հայտնի դերասանուհի Քեյթ Հանդսոնը (և ոչ միայնակ) արդեն Instagram-ում նկար է հրապարակել բժշկական դիմակով: Մշակույթի գործիչները կարծում են, թե հանրության համար օգտակար բան են քարոզում, սակայն սխալվում են / ©K. Hudson, Instagram

Ինչպես տեսանք, ի սկզբանե դիմակը ստեղծվել է ոչ թե կրողին պաշտպանելու, այլ՝ կրողից պաշտպանելու համար: Բազմաթիվ բժիշկներ ու գիտնականները այն այդպես են ընդունում նաև այսօր: ԱՄՆ-ի Այովայի համալսարանի դոկտոր Էլի Պերենցևիչը վերջերս Forbes-ի հարցազրույցում կրկնել է այդ տեսակետը՝ նշելով, որ միջին առողջ մարդը չպետք է դիմակ կրի: Նրա խոսքով՝ ոչ մի ապացույց չկա, որ դիմակ կրելն առողջ մարդուն կպաշտպանի հիվանդությունից: Այդ մարդիկ դիմակները ճիշտ չեն կրում և վտանգ կա, որ կվարակվեն՝ դիմակով դեմքին ավելի հաճախ հպվելու պատճառով:

Պերենցևիչն ավելացրել է, որ տեսականորեն կարող են օգնել ռեսպիրատորները (N95 կամ FFP, որոնք պահում են միկրոտարրերի 95%-ը), բայց առօրյայում սովորական մարդիկ չգիտեն դրանցից օգտվելու կանոնները: Բացի այդ, դիմակը հանելիս և հանելուց հետո պետք է ձեռքերը լվանալ: Առանց ձեռքերը հաճախ լվանալու՝ վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում: Նրա խոսքով՝ այդ դեպքում ստեղծվում է միայն անվտանգության կեղծ զգացում, ինչն ավելի շուտ կարող է վնասել, քան՝ օգնել:

Իսկապես, ձեռքերը վիրուսային վարակներն ամենաշատն են փոխանցում, և դեմքին դիպչելը դիմակ կրելու հետևանքով հաճախակի է դառնում, ինչն անցանկալի է: Միևնույն ժամանակ՝ դոկտոր Պերենցևիչն այնքան էլ իրավացի չէ:

2015թ. հրապարակվել է, որ հաջողվել է փորձարկումների արդյունքում պարզել առողջ մարդուն արտաքին միջավայրից պաշտպանելու՝ դիմակի հնարավորությունը: Այդ աշխատությունում ամեն ինչ ավելի բարդ է, քան թվում է Պերենցևիչին և բազմաթիվ այլ գործընկերների: Հետազոտություններ, երբ չի հաջողվել բացահայտել դիմակ կրողների և չկրողների վարակման հավանականության տարբերությունը, իսկապես եղել են: Սակայն դրանք վերաբերել են 32 մարդու, այսինքն՝ պարզապես չեն կարող ծառայել իրական արդյունավետության բացահայտմանը:

Այս կապակցությամբ այլ փորձարկումներ ևս եղել են: Կանադայում գրիպի համաճարակի ժամանակ հիվանդանոցում աշխատող 446 բուժքույրերի առանձնացրել են երկու խմբի՝ մի մասը՝ բժշկական դիմակով, մյուսները՝ N95 ռեսպիրատորով: Առաջին խմբում գրիպով վարակվել է 23,6%-ը, երկրորդում՝ 22,9%-ը: Գործնականում՝ ոչ արդյունավետ համարվող դիմակները նույն արդյունքն են ցուցաբերել, ինչ արդյունավետ ռեսպիրատորները: Ուշագրավ է, որ սովորաբար հիվանդանոցներում համաճարակի ժամանակ վարկվում է անձնակազմի 23%-ը՝ նույնիսկ դիմակ չկրելու դեպքում: Սակայն չպետք է համարել, թե դիմակներն ու ռեսպիրատորներն ընդհանրապես արդյունավետ չեն:

Չինաստանում 1922 բուժաշխատողների հետազոտությամբ հայտնաբերել են, որ N95 մակարդակի ռեսպիրատորները պաշտպանում են ներհիվանդային վարակներից՝ հիմնականում ոչ վիրուսային, սակայն գործնականում չեն կարող կանխել գրիպով վարակումը: Դա բավականին խելամիտ է: Տիպիկ ներհիվանդային վարակը ծագում է բակտերիայից, որն ավելի մեծ է, քան գրիպ կամ Covid-19 հարուցող վիրուսի կապսիդը: Զարմանալի չէ, որ ռեսպիրատորները պաշտպանում են բակտերիալ վարակներից, բայց չեն կանխում վիրուսներից:

Կրիկին Չինաստանում 1669 բուժաշխատողների մասնակցությամբ հետազոտությունը ռեսպիրատորների և դիմակները արդյունավետությունը համեմատել է կրողի պաշտպանությունը հատկապես ներհիվանդային վարակներից: Պարզվել է, որ անհնար է տարբերել դիմակների և N95 չափորոշիչով ռեսպիրատորի արդյունավետությունը. երկուսն էլ միևնույն կերպ են նվազեցնում ներհիվանդային վարակներով հիվանդանալու հավանականությունը:

Ընդհանուր եզրակացությունը հետևյալն է. ստացվում է, որ վիրուսային փոքր մասնիկներից գործնականում չեն պաշտպանում ոչ դիմակները, ոչ էլ ռեսպիրատորները, այն դեպքում, երբ բակտերիաների հարուցած հիվանդություններից երկուսն էլ համարժեք են պաշտպանում:

…Բայց երբեմն նրանից էլ է պաշտպանում

Այնուհետև նույն 2015թ. հետազոտությունն անդրադարձել է դիմակը կրողի կողմից շրջապատին վարակելու հարցին: Այստեղ այն հիմնվում է Հոնկոնգում արված փորփարկման վրա, երբ գրիպի համաճարակի ժամանակ ընտրվել է 407 մարդ: Նրանց մոտ ախտորոշումը հաստատվել է, ապա հետազոտողները փորձել են խոչընդոտել նրանց կողմից ընտանիքի անդամներին վարակումը: Մի մասին ստիպել են դիմակներ կրել, մի մասին՝ կրել դիմակներ, հաճախ լվանալ ձեռքերը, երրորդ՝ վերահսկող խմբին պարտադրել են ոչինչ չանել:

Միջին ցիկլով փռշտացող մարդ: Տեսանելի է, որ նրա շնչուղիներից դուրս են թռչում մեծ կաթիլներ: Դրանք կարող են վտանգավոր լինել մոտ տարածությունից և հենց դրանց տարածումից են պաշտպանում բժշկական դիմակները: Իրենց կրողին դիմակները չեն պաշտպանում փոքր կաթիլներից վարակվելուց, քանի որ փոքրերը հեշտությամբ են անցնում դիմակի և ռեսպիրատորի միջով / ©Wikimedia Commons

Պարզվել է, որ դիմակները ընտանիքի անդամներին վարակվելուց չեն պաշտպանում: Ձեռքերը լվանալու հետ մեկտեղ վարակվելու հավանականությունը նվազել է միայն այն դեպքում, երբ դիմակն ու ձեռքերը լվանալը հիվանդացածներն օգտագործել են ախտանիշերի հայտնվելուց 36 ժամվա ընթացքում:

Այստեղ նույնպես եզրակացությունը հստակ է. եթե դուք նոր եք վարակվել, ապա պետք է դիմակ կրել և հաճախ լվանալ ձեռքերը: Այդպիսով քիչ կվարակեք շրջապատին, թեև ձեզ արդեն չեք օգնի:

Ինչո՞ւ չպետք է դիմակները պահարանից վերցնել

Բժիշկներն ու գիտնականները հաճախ են նշում, որ դիմակները զանգվածաբար վաճառվելու դեպքում հիվանդանոցները համաճարակի ժամանակ խնդրի առաջ են կանգնում. այնտեղ դիմակներն ամենահաճախը պետք է փոխել, սակայն արդեն սպառված են լինում: Ուստի Մոսկվայում, այլ խոշոր քաղաքներում, ինչու չէ՝ նաև Երևանում, «դիմակ գնիր, թե չէ հետո չի լինի»-ն ոչ միայն անօգուտ է, այլև՝ վնասակար:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ դիմակ գնում: Քանի որ կարծում են, թե կրելու դեպքում այն իրենց կպաշտպանի: Սակայն՝ ոչ, չի պաշտպանի, վերոնշյալ պատճառներով: Գնումների միայն մեկ խելացի արդարացում է մնում՝ այլասիրություն (ալտրուիզմ). «Կորոնավիրուսով վարակվելու դեպքում անմիջապես կդնեմ դիմակը, որպեսզի հարևաններին չվարակեմ»:

Բայց այլասիրությունը հակասում է հիվանդանոցներում ավելի մեծ պահանջարկի բացակայության դեպքում դրանց սպառմանը: Սակայն եթե գնում եք ապահովության համար, ապա բուժանձնակազմը հետագայում նորը ձեռք բերել չի կարող: Ուստի, ակնհայտ է, այլասիրությամբ չի պայմանավորված մեծ գնումը:

Արդյունքը. դիմակներ գնելու ռացիոնալ պատճառ չկա: Չկա նաև իռռացիոնալ պատճառ: Դա անում են այն պատճառով, քանի որ չգիտեն վիրուսային վարակների դեմ պայքարի դեպքում դրանց անարդյունավետության մասին:

Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ի Առողջապահական պետական ծառայության գլխավոր բժիշկ Ջերոմ Ադամսն իր թվիթերյան էջում մարդկանց կոչ է արել դադարեցնել դիմակների գնումը: Նրա խոսքով՝ եթե բուժողները մնան առանց դիմակի, ապա վտանգի կենթարկվեն բոլորը:

Սա համարվում է ողջախոհ կարծիք, և ինչքան շատ մարդ հետևի դրան, այնքան՝ լավ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021