Ուղևորին ինքնաթիռ չեն թողել գեր կատվի պատճառով. ընկերոջը լքելու համար նա դիմել է խորամանկության

Միխայիլը «Շերեմետևո» օդանավակայանում իր գեր կատվի փոխարեն այլ կատվի է կշռել և թռչել է «բիզնես-դասով»: 10 կիլոգրամանոց կատուն բարեհաջող հասել է տուն:

Վիկտոր անունով Կատվի ճանապարհորդության համար արտասովոր երևույթներ պետք է որ չլինեին, թեև այն անցնում էր Ռիգա-Մոսկվա-Վլադիվոստոկ երկար ուղիով: «Շերեմետևո» օդանավակայանում, պարզվեց, նրա քաշը 2 կգ-ով գերազանցում է թույլատրելին: Տերը՝ Միխայիլ Գալինը, հայտնվեց անելանելի իրավիճակում. Վիկտորին լքել հնարավոր չէր, բացառվում էր նաև որպես բեռ հանձնելը: Տեսնենք, թե ի՞նչ արեց Միխայիլը:

Կատուն՝ ընկեր, այլ ոչ թե՝ բեռ

Միխայիլը պատմել է, որ Ռիգայից թռչելիս Վիկտորի մոտ ճնշման անկում է եղել, ուստի ինքն ամբողջ ընթացքում փակել է կատվի ականջները ու սրբել է թուքը: Կատուն զարմացած հայացքով նայել է տիրոջը՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: «Շերեմետևոյում» օդանավակայանի աշխատակցուհին ստուգել է բեռը, կշռել կատվին և նշել, որ կենդանու համար 10 կգ-ը շատ է, ուստի պետք է տեղափոխվի բեռնախցիկ:

Վիկտոր կատուն՝ ինքնաթիռի «բիզնես-դասում» / ©kp.ru

Միխայիլն անհանգստացել է, որ կատուն հազիվ է դիմացել Ռիգա-Մոսկվա չվերթին, ևս 8 ժամ մինչև Վլադիվոստոկ թռիչքին կարող է չդիմանալ: Աշխատակցուհին ոչ մի կերպ չի համաձայնվել Միխայիլի պնդումներին: Վերջինս չվերթից դուրս է մնացել: Միխայիլ Գալինը պատմել է, որ կատուն իրեն նվիրել են Սուրբ Ծննդյան տոնին, 4 տարի առաջ: Այդ օրվանից կենդանին իրեն ուղեկցում է գործուղումների ընթացքում: Բացառություն չէր նաև 2 տարով Ռիգա մեկնելիս:

Վիկտոր կատուն՝ տանը / ©kp.ru

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Գալինը նշել է, որ կատուն խոշոր ցեղատեսակից է, գեր է, թեև սնվում է հատուկ դիետիկ, գերմանական կերով, սակայն Ռիգայում հավելյալ քաշ է վերցրել: 2 տարի առաջ Ռիգա մեկնելիս, ըստ Միխայիլի, խնդիր չի առաջացել, հավանաբար ավելի թեթև է եղել:

Խորամանկություն՝ հանուն ընկերոջ

Վլադիվոստոկ թռչող ինքնաթիռը մեկնեց առանց Միխայիլի ու Վիկտորի: Առաջացան 2 խնդիր՝ ինչպե՞ս տեղափոխել կատվին և ինչպե՞ս գնել տոմս: Հաջորդ չվերթի տոմսն արժեր մոտ 100 հազար ռուբլի:

Միխայիլը նշել է, որ տարբերակներ ունեցել է, որոնց համար խիղճը տանջել է, քանի որ պետք է խորամանկություն և խախտում աներ: Արդյունքում՝ նա Վիկտորի նկարը գցել է սոցցանցեր, հայտարարություն գրել նմանակին գտնելու վերաբերյալ: Գեր Վիկտորին նրբագեղ Ֆիբիով փոխարինելու գործողությունը հաջողությամբ է պսակվել:

Գործուղման ժամանակ / ©kp.ru

Բոնուսային միավորների հաշվին հաջողվել է գնել միակ հասանելի տոմսը՝ «բիզնես-դասում»: Միխայիլը մի քանի օր անցկացրել է «Շերեմետևոյում», մինչև կարգավորել է բոլոր փաստաթղթերը: Ի վերջո՝ Վիկտորի փոխարեն կշռվել է Ֆիբին, իսկ ինքնաթիռ բարձրացել «հաստլիկը»: Ինքնաթիռում հարևանուհին բարեհամբույր է գտնվել՝ չբողոքելով կատվից:

Միխայիլը հայտնել է, որ Վլադիվոստոկ հասնելուց հետո դեռ կատվին չի կշռել՝ իմանալու՝ քաշ գցե՞լ է սթրեսից, թե՞՝ ոչ: Բայց որոշել է նույնիսկ այս դիպվածից հետո Վիկտորին դիետայի վրա չնստեցնել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021