Նոյեմբերի 7, 2019, 15:36
Խմբագրություն Hovhannisyan
175

Խակասիայի Հրշեջ ծառայության պետը տներն այրել է՝ ենթականերին ստուգելու նպատակով

Հրշեջները պատմել են, որ նոր ղեկավարի նշանակումից հետո հրդեհների մասին ահազանգերի թիվն աճել է:

Տեսարան հրդեհված տանից, Խակասիա / ©lenta.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հրշեջները պատմել են, որ նոր ղեկավարի նշանակումից հետո հրդեհների մասին ահազանգերի թիվն աճել է:

Խակասիայի Բալիքսա գյուղի հրշեջ ստորաբաժանման ղեկավարը կասկածվում է իր ենթակաների պատրաստականության ստուգման նպատակով գյուղի տներից մի քանիսն այրելու մեջ:

26-ամյա Իվան Շնայդերն արդեն ձերբակալված է: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ընդունել է իր մեղքը: Հրշեջ ծառայության տեղի ղեկավարին ձերբակալել են վերջին հրդեհն իրականացնելուց հետո՝ դպրոցի տեսահսկման սարքերի կողմից նկատվելով: Շնայդերը նախկինում դատվածություն է ունեցել մոտոցիկլետներ գողանալու մեղադրանքով:

Հանցագործության մանրամասները / ©ГТРК Хакасия

Հրշեջները պատմել են, որ Շնայդերի նշանակվելուց հետո ահազանգերի թիվմ աճել է: Երեք ամսվա ընթացքում այրվել է 6 տուն, չհաշված ոչ բնակելի կառույցները: Իրավապահ մարմինները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն հրապարակել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն