Թրեդ. օգտատերերի իրական պատմությունները, որոնց դժվար է հավատալ

Ներկայացվում է կյանքից վերցված իրական պատմությունների հավաքածու, որը պատկանում է «միևնույն է՝ քեզ չեն հավատա» շարքին:

Հունվարի սկզբին կանադացի լրագրող Էյդեն Մոհերը թվիթերյան հետևորդներին խնդրել է պատմել կարճ պատմություններ իրենց կյանքից, որոնք, թվում է, սուտ են, բայց իրականում՝ կատարյալ ճշմարտություն: 3 շաբաթվա ընթացքում թրեդը լրացվել է հարյուրավոր պատմություններով՝ արտասովոր, խենթ, տարօրինակ և միևնույն ժամանակ՝ իրական:

Պատմեք պատմություններ ձեր մասին, որոնք կեղծ են թվում, բայց իրականում ճշմարիտ են:
Ես համաձայնվել եմ ամուսնանալ հանդիպումից 6 ժամ հետո, մենք զրուցել ենք դրա կեսի չափով և գտնվել ենք հասարակական վայրերում: Ես փորձել եմ սիրահետել նրա՝ արդեն զբաղված ընկերոջը, բայց անհաջող:
Երբ 11 տարեկան էի, ընտանիքով անսպասելի մտանք ճապոնական սեքս-սրճարան: Ավելի ուշ իմացանք, որ նրանք ներքևի փողոցի իրական ռեստորանից սնունդ են գնել ու բերել մեզ համար, քանի որ շատ հարգալից էին, որպեսզի մեզ խնդրեին դուրս գանք:
Դեռահասության տարիներին ես ենթարկվել եմ էկզորցիզմի սեանսի:
Նյու Յորքում գտնվելուս երրորդ օրը երկու աշտարակները կործանվեցին: Նյու Օռլեանում՝ երրորդ օրը, Կատրինա փոթորիկն էր: Նեպալից հեռանալուց երեք օր անց ապստամբները ռմբակոծեցին հյուրանոցը:
Ուրբաթ, ամսի 13-ին, դստերս հետ հեծանիվ էի վարում, և մեր առջևով վազեց սև կատու: Աղջիկս ինչ-որ բան ասաց անհաջողության մասին, և երբ ես սկսեցի նրան պատմել սնապաշտության մասին, մեղուն մտավ բերանս և խայթեց կոկորդս:
Մի անգամ եկա տուն ու փողոցում տեսա հետևի ոտքերի վրա կանգնած 3 ջրարջ: Մեկի ձեռքում սուրճի բաժակ կար: Երբ լույսն ընկավ նրանց վրա, երկուսը կանգնեցին 4 ոտքի վրա ու փախան: Սուրճովն ու ես իրար նայեցինք ևս 2 վայրկյան, հետո նա էլ փախավ:
Լողափին ինձ հարվածեց իմ սեփական մեքենան, որի ղեկին 11 ամյա աղջիկս էր: Ինձ հարվածելուց առաջ աղջիկս դուրս նետվեց, մեքենան ընկավ օվկիանոսը: Ես հայտնվեցի հիվանդանոցում, իսկ ինձ փրկեց սանիտարը, ով, պարզվեց, երրորդ պորտի եղբայրս էր, ում մանկուց չէի տեսել:
Ընկերս չէր ուզում մասնակցել իմ երեկույթին՝ գինու համտեսմանը, քանի որ գինի չէր սիրում: Երեկույթին ես սիրահարվեցի այլ տղամարդու, թողեցի մյուսին, ամուսնացա, տեղափոխվեցի: Վերջերս վերադարձա հայրենի քաղաք ու հասկացա, որ ապրում եմ գինու խանութից 5 րոպեի հեռավորությամբ: Նախկին ընկերոջս գինու խանութն էր: Նա այժմ սիրո՛ւմ է գինի:
Քոլեջում ձանձրալի էր, և ես կատվին, ինչպես շանը, հնարքներ սովորեցրեցի: Պատահաբար սովորեցրեցի նաև հեռուստացույցից օգտվել: Մի անգամ եկա տուն ու տեսա միացված TV՝ Animal Planet ալիքի վրա, իսկ հեռակառավարման վահանակը կատվի ձեռքին:
Tinder-ում ծանոթացա մի երիտասարդի հետ և հարցրեցի ազգանունը: Պատասխանեց. «Ուզում ես մի քիչ ստուգե՞լ ինձ: Կարող է պարզես, որ մարդասպան եմ, մոռացիր»: Մտածեցի՝ լավ հումոր է: Google-ում որոնեցի, ու պարզվեց, որ նա իրոք մարդասպան էր:

Հունվարի 10-ին թրեդին միացան ամերիկյան աստղերը՝ մարզիկներ, երաժիշտներ, դերասաններ ու քաղաքական գործիչներ:

Մարկ Հոփուս, Blink 182 խմբի մասնակից. «Ես Հելոուինի երեկույթի էի Քերի Ֆիշերի տանը, իսկ նա արքայադուստր Լեայի հագուստով էր:

Նման թրեդ հայտնվել է նաև ռուսական տիրույթում՝ բլոգեր Յուրի Կրուպենինի շնորհիվ: Նա նույնպես ստացել է բազմաթիվ կարճ պատումներ իրական դիպվածների մասին՝ հանրահայտների հետ հանդիպումներից մինչև տարօրինակ իրավիճակներ:

Ես դուրս մնացի ինստիտուտից ու փորձեցի ընդունվել աշխատանքի: Տարբերակներից մեկը համակարգչային օպերատորն էր՝ բանջարեղենի բազայում, և ծրագրավորողը տիեզերական գիտահետազոտական կենտրոնում: Բանջարեղենի բազայում չվերցրեցին աշխատանքի՝ փորձի պակասի պատճառով, իսկ տիեզերական սարքավորումների համար ծրագիր գրելու ընդունվեցի ակնթարթորեն:
Ապրում էի հանրակացարանում, որոշեցի գնալ խանութ, բայց այնքան չէի ուզում միջանցքում կամ աստիճաններին ինչ-որ մեկին հանդիպել, որ ցատկեցի 3-րդ հարկի պատուհանից: Վնասվեցի, ու չգնացի խանութ, մի քիչ պառկեցի պատուհանի տակ՝ խոտերին, ու վերադարձա տուն:
Մի անգամ ես մերձմոսկովյան անտառում կորցրեցի «ուռած» Անժեյ Սապկովսկուն:
Իմ պատմությունը հավանաբար լավագույնը չէ, բայց մի անգամ Netflix-ի շոուի աճպարարներից մեկն այցելեց իմ թվիթի մեկնաբանություններին՝ իմանալու, թե ինչու ինձ դուր չի եկել իր շոուներից մեկը:
Բարում հատակին հայտնաբերեցինք լուսանկար՝ մի տղամարդու փաստաթղթերի մեջ, գտանք նրան նեյրոցանցի միջոցով և ուղարկեցինք նրա Վկոնտակտեի էջին մի շարք նկարներ, թե ինչպես ենք ծաղրում իր նկարը:
Համադասարանցիս, ում հետ դպրոցում պայթուցիչներ էինք պատրաստում, բանտում է նստած այն բանի համար, որ ռումբ է պատրաստել ու ցանկացել է պայթեցնել Մեծ Բրիտանիայի մզկիթը:
Գնացել էի Չեռնոգորիա հանգստանալու, ընդունարանում մեզ ասացին, որ մեր համարը դեռ ազատ չէ և պետք է 5 օրով տեղավորվենք նախագահական լյուքս համարում՝ 2 հարկ, մեծ պատշգամբով, ջակուզիով ու ծովի տեսարանով: Այն արժեր 900 եվրո օրական և 5 եվրո յուրաքանչյուր գինու շշի համար:
Յուրի Խովանսկին և Դմիտրի Լարինն իմ շնորհիվ են հանրահայտ դարձել. Maddyson.FM-ը ես եմ ստեղծել, որտեղ նրանք սկզբնապես դարձան հայտնի: Կներես ինձ, համացանց:
Մի անգամ Մեդվեդևն իմ ռոուտերից էր օգտվում: Եթե iPhone-ի փոխարեն ուրիշ մոդել լիներ, նրա գաղտնաբառերը կարող էի վերցնել:
Մի անգամ ծնողներս զանգեցին ու ասացին, որ հավաբնում սիրամարգ է հայտնվել ու քշում է աքլորներին:

Պատումներն իրականում ավելի շատ էին. մենք առանձնացրել ենք լավագույնները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021