Ամստերդամում տեղի է ունեցել «Զիա Բունիաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը

Համալսարանի գիտաշխատողի պաշտպանած թեզը 3 գլխից է բաղկացած. Առաջինում նկարագրվում է Ադրբեջանի պատմության կեղծարարության հայր հանդիսացող ակադեմիկոսի կյանքի մասին:

Ամստերդամի համալսարանում կայացել է Սարա Քրոմբախի «Զիա Բունիաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը: Ավելի վաղ լույս էր տեսել նույնանուն գիրքը՝ բաղկացած երեք գլխից:

Թեզի պաշտպանությանը ներկա է եղել ավելի քան 300 մասնակից: Հաղորդվում է, որ նրանց շարքերում են եղել նաև Ադրբեջանում քաղաքական հալածանքի ու բանտարկության պատճառով Նիդերլանդներում ապաստանած Լեյլա և Արիֆ Յունուսները:

Համալսարանի գիտաշխատողի պաշտպանած թեզի Առաջին գլուխը նվիրված է Զիա Բունիաթովին: Այստեղ նկարագրվում է Ադրբեջանի պատմության կեղծարարության հայր հանդիսացող ակադեմիկոսի կյանքի մասին՝ մինչև 1980-ականները:

Երկրորդ գլխում խոսվում է Ադրբեջանի պատմության «ստեղծման» գործում գիտնականի ունեցած ներդրման մասին: Իսկ Երրորդ գլուխը պատմում է Բունիաթովի կենսագրության, «պերեստրոյակի» տարիների նրա աշխատությունների, ԽՍՀՄ փլուզման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անկախության առաջին տարիների մասին:

Նիդերլանդներում հրապարակված թեզի հեղինակ Սարա Քրոմբախն անդրադարձել է նաև Ղարաբաղյան շարժման տարիներին Ադրբեջանում հայ բնակչության ջարդերին: Ուսումնասիրությունները կատարվել են Ադրբեջանի և Ռուսաստանի գիտնականների, Բունիաթովի կնոջ հետ հարցազրույցների, Բունիաթովի աշխատանքների, հայ հետազոտողների և այլ աղբյուրների հիման վրա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021