Ադրբեջանում ամենակոշտ մեթոդներով ձերբակալեցին ընդդիմադիրներին

Բաքվի իրավապահները չեն խնայում նույնիսկ երիտասարդ աղջիկներին, կանանց, տարեցներին: Ցույցերը փորձում են ճնշել ամենադաժան միջոցներով:

Ադրբեջանում այս օրերին լարված իրավիճակ է: Բաքվում ընդդիմությունը, Ալի Քերիմլիի գլխավորությամբ, բողոքի ցույցեր են իրականացնում: Սակայն ցույցերի մեկնարկից րոպեներ անց արդեն գործին լծվում է ոստիկանությունը՝ ձերբակալելով խաղաղ մասնակիցներին:

Ոստիկանների բռնարարքները կին ցուցարարների նկատմամբ / BBC News Azerbaycanca

Ուշագրավ տեսանյութեր են հայտնվել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժայինները կոպտորեն հեռացնում ցույցի մասնակիցներին:

Անզգուշաբար ձերբակալվածների մեքենայում է հայտնվում նաև ոստիկանության հրամանատարներից մեկը:

Ձերբակալում են իրենց հրամանատարին / ©badir_990

Ձերբակալվել է նաև ադրբեջանական «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը՝ Ալի Քերիմլին: Նրան ոստիկաններն առևանգել են իր տան մոտից՝ ցույցերի վայր գնալու ճանապարհին:

Բաքվում ցույցերի անցկացումը խոչընդոտելու համար կիրառվել են բոլոր միջոցները՝ ճանապարհներ փակում, մետրոյի կայարանների աշխատանքի դադարեցում, որոշ թաղամասերում՝ ինտերնետ կապի անջատումներ և այլն:

Բաքվում ոստիկանությունն, ինչպես երևում է, առանձնակի դաժանությամբ է վերաբերվում ցուցարար կանանց:

Այս տեսանյութում ևս երևում է ադրբեջանական իրավապահների դաժան վերաբերմունքն ինչպես կանանց, այնպես էլ տարեցների նկատմամբ:

Ադրբեջանական իշխանությունների իրականացրած գործողություններն արժանացել են միջազգային կազմակերպությունների քննադատությանը:

Իլհամ Ալիևի կառավարման տարիներն ընդդիմադիր գործիչները բազմիցս են ենթարկվել բռնությունների, բայց այս օրերի զանգվածային ձերբակալություններն աննախադեպ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021