Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի վերացման գործընթացի համար

Ղազախստանի վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ստեղծված է առաջին հերթին անդամ-պետությունների քաղաքացիների համար, ուստի պետք է յուրաքանչյուրն իր վրա զգա տնտեսական ինտեգրացիայի արդյունքը:

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Համագործակցության մի շարք հարցերի շուրջ քննարկումներին ու առաջարկներին զուգահեռ՝ անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման հարցին:

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն է առաջարկել ԵԱՏՄ անդամ-երկրների համար վերացնել հեռախոսային օպերատորների ռոումինգ ծառայությունը: Առաջարկվել է մշակել և իրականացնել համատեղ ծրագիր, որպեսզի օպերատորները խուսափեն կորուստներից:

Նիստի ժամանակ ընդգծվել է, որ խնդիրը միայն օրենսդրական տարբերություններն ու միջօպերատորային սակագներն են, բայց տեխնոլոգիաների առումով ծառայությունների մատուցման խնդիր չկա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը նիստից հետո հայտարարել է, որ խնդիր է դրվել՝ ուսումնասիրելու ԵԱՏՄ-ում ռոումինգի վերացման հնարավորությունները: Սարգսյանը նշել է, որ ռոումինգի չեղարկման գործընթացը մշակելու և համապատասխան առաջարկությունները ներկայացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ղազախստանի վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ստեղծված է առաջին հերթին անդամ-պետությունների քաղաքացիների համար, ուստի նրանցից յուրաքանչյուրը պետք է իր վրա զգա տնտեսական ինտեգրացիայի շոշափելի արդյունքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021