Տավուշի մարզում տեղադրվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Առաջին կես տարում բոլորը ցանկացողներն իրենց էկետրական մեքենաները կարող են անվճար լիցքավորել «Ecocars» ծրագրով տեղադրված լիցքավորման կայաններում։

Տավուշի մարզում՝ Իջևանատուն ռեստորանի մոտ, տեղադրվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը մարզում: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այն շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ նորարարական քայլ է, որը մեծ շարունակություն պետք է ունենա։

Առաջին կես տարում բոլորը ցանկացողներն իրենց էկետրական մեքենաները կարող են անվճար լիցքավորել «Ecocars» ծրագրով տեղադրված լիցքավորման կայաններում։ Այն իրականացվում է Ուկրաինայի հայկական համայնքի նախաձեռնությամբ: Իջևանի մոտ լիցքավորման կայանի տեղադրումից ժամեր անց երկրորդն է տեղադրվել՝ Դիլիջանում: Հաջորդ շաբաթ նախատեսվում է տեղադրել ևս երկուսը:

Դեռևս ամիսներ առաջ էր Ուկրաինայի հայկական համայնքը մարզպետ Չոբանյանի հետ հանդիպմանը ներկայացրել «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը: Այն Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:
Հաղորդվում է, որ նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի գլխավորությամբ:

Մարզպետարանից տեղեկանում ենք, որ նախատեսվում է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնում: Ծրագրի մասնակիցների խոսքով՝ այն կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, աստիճանաբար էներգախնայող և էներգետիկ առումով անկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

«Ecocars»-ը մտադիր է դուրս գալ նաև երևանյան շուկա: Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում տեղադրել էլեկտրոմոբիլների ևս 45 լիցքավորման կայան: Այս ծրագրից բացի՝ ընթացքի մեջ է նաև Հայաստանում 23 նմանատիպ կայանների տեղադրման գործընթացը, իսկ էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021