Վրաստանի տարածքում ֆրանսիական զորքեր են տեղակայվում. աղբյուր

Նախկինում մի քանի անգամ խոսվել է Հայաստանում ֆրանսիական բազայի ստեղծման ծրագրերի մասին, իսկ այժմ նշվում է, որ ֆրանսիական ուժերը Հայաստան կարող են տեղափոխվել Վրաստանի տարածքից:

Երևանի և Թբիլիսիի աղբյուրներին վկայակոչելով` հաղորդվում է, որ Վրաստանի տարածքում արդեն ֆրանսիական զորքեր են հայտնվել: Նրանց թիվը և տեղակայման հստակ վայրը հայտնի չեն, սակայն մատնանշվում է վերջին շրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների չվերթների ակտիվությունը Վրաստանում:

Համարվում է, որ Վրաստան չի շտապում ֆրանսիական զորքերի ներկայությունը պաշտոնապես հաստատել, քանի որ դա Ռուսաստանի կողմից կգնահատվի որպես ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հիմնում: Սա իր հերթին կարող է սպառնալ սահմանների փակմանը` խափանելով Ռուսաստան-Հայաստան ցամաքային կապը Վրաստանի տարածքով:

Նշվում է, որ Ֆրանսիայի դիրքերը Թբիլիսիում բավականին ուժեղ են` չնայած Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դիմակայությանը: Մասնավորապես, ինչպես հայտնի է աղբյուրին, վրաց բազմաթիվ պաշտոնյաներ ֆրանսիական անձնագրեր են ձեռք բերել (հիշատակվում է այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում և 30 տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում, եղել է Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանը և մինչ օրս ամուր կապեր ունի ֆրանսիական վերնախավի հետ):

Եվ հենց ֆրանսիական գործոնով է բացատրվում Վրաստանի հրաժարումն Էրդողանի առաջարկած 3+3 ձևաչափով «կարգավորման հարթակից», որում պետք է ընդգրկվեին Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ապա և` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Պաշտոնական վարկածով` առաջարկի մերժումը Վրաստանը բացատրում է այնտեղ Ռուսաստանի ներկայությամբ, որին Սալոմե Զուրաբիշվիլին անվանում է «Վրաստանի գլխավոր թշնամի»:

Նախկինում մի քանի անգամ խոսվել է Հայաստանում ֆրանսիական բազայի ստեղծման ծրագրերի մասին, իսկ այժմ տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց` ֆրանսիական ուժերը Հայաստան կարող են տեղափոխվել Վրաստանի տարածքից: Սակայն, ինչպես նշվում է, դրան դեմ է Ռուսաստանը:

Հաղորդվում է նաև, որ Եվրամիությունը (Ֆրանսիան, աղբյուր) և ԱՄՆ-ը չեն հաստատում և չեն ճանաչում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը` այն համարելով հանցավոր:

Աղբյուրն ընդգծում է, որ թեև այս տեղեկատվությունը տարածվում է, սակայն այն առայժմ հաստատվել չի կարող, քանի որ դրանց վերաբերյալ միայն ծրագրեր ու քննարկումներ են: Այդպիսի քննարկումներից է նաև Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման, նրանց փոխարեն ֆրանսիացիների, իսկ Էրեբունիում` ամերիկյան ուժերի տեղակայման հավանականությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021