Աստղագետները հայտնաբերել են կրկնվող արագ ռադիոճողփյուններից մեկի սկզբնաղբյուրը

Եվրոպացի և կանադացի մասնագետները եզրակացրել են, որ FRB 180916.J0158+65 արագ ռադիոճողփյունի սկզբնաղբյուրը գտնվում է պարուրաձև խոշոր գալակտիկայի ակտիվ աստղաբույլերի շրջանում:

Արագ ռադիոճողփյուն (Fast Radio Bursts, FRB), են անվանում անհայտ ծագման հազվագյուտ ռադիոիմպուլսները, որոնք ունեն չափազանց կարճ տևողություն: Միևնույն ժամանակ՝ այդպիսի ճողփյունի էներգիան, մասնագետների գնահատմամբ, կարող է էկվիվալենտ լինել տիեզերական տարածություն Արեգակից տասնյակ հազարավոր տարիների ընթացքում նետվող էներգիային:

Առաջին FRB-ը հայտնաբերվել է 2007թ.: Այն դարձավ տիեզերական գլխավոր հանելուկներից մեկը, որի շուրջ ի հայտ եկան բազմաթիվ առասպելներ: Երբեմն երևակայական տարբերակներ են առաջ քաշվում, օրինակ՝ այլմոլորակային կյանքի հետ կապված, բայց գիտնականներն ավանդաբար առաջարկում են առավել «ռոմանտիկ» բացատրություն: Օրինակ, որ FRB-ն նեյտրոնային աստղերի ակտիվության հետևանք է:

Ներկայումս Կանադայի և Նիդերլանդների աստղագետները բացահայտել են արագ ռադիոճողփյուններից մեկի՝ FRB 180916.J0158+65-ի սկզբնաղբյուրը: Այն պարուրաձև SDSS J015800.28+654253.0 զանգվածային գալակտիկայի ակտիվ աստղաբույլի շրջանում է գտնվել: Պայմանական հեռավորությունը Երկրից 470 մլն լուսային տարի է և ամենամոտն է հայտնի սկզբնաղբյուրներից: Գալակտիկայի ձգվածությունը գնահատվում է 7 լուսատարի: Այս սկզբնաղբյուրի առանձնահատկությունն այն է, որ բնութագրով տարբերվում է մյուսներից:

FRB 180916.J0158+65-ի սկզբնաղբյուրը / ©ScienceAlert

Ամստերդամի համալսարանից աստղագետ Քենզի Նիմոն նշել է, որ այս օբյեկտի գտնվելու վայրն արմատապես տարբերվում է ոչ միայն ավելի վաղ հայտնաբերված, այլև բոլոր ուսումնասիրված FRB-ներից:

Առաջին տեղորոշված կրկնվող արագ ռադիոճողփյունը FRB 121102-ն էր: Նրա սկզբնաղբյուրը Երկրից չափազանց հեռու գտնվող գաճաճ գալակտիկան է: Հավանաբար՝ այս FRB-ն ծնել են «էքստրիմային» պայմանները, ինչպիսին է գալակտիկայի կենտրոնում գերզանգվածային սև անցքի ակտիվություն:

Աստղագետներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ մեկ այլ FRB-ի սկզբնաղբյուրը կարող է լինել տարիքով ու չափերով Ծիր Կաթինին նման գալակտիկան: Այսպիսով, ինչպես վերոնշյալ օրինակներում է երևում, FRB-ները, հավանաբար, կարող են ձևավորվել տարբեր պայմաններում:

Հնարավոր է՝ դրանց բնույթի մասին հարցին կարողանա պատասխանել արհեստական բանականություն, որն արդեն 70-ից ավելի ռադիոճողփյուն է հայտնաբերել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021