Freedom House-ն Արցախում քաղաքական մրցակցության աճ ու քաղհասարակության ակտիվացում է գրանցել

Կառույցի վարկանիշային աղյուսակում Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը դասվել են մասամբ ազատ երկրների թվին։ Ադրբեջանը համարվել է անազատ, իսկ Վրաստանը՝ մասամբ ազատ: «Ռուսաստանի զորքերի կողմից օկուպացված» տարածքներում արձանագրվել է լճացում, քաղաքական իրավունքների և ազատությունների հետընթաց:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Այստեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել քաղհասարակությունը:

Կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020» զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ներկայացված են բացառապես Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժերը։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ 2019թ. սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից առաջ ԼՂ տարածքում արձանագրվել է մրցակցության և քաղհասարակության ակտիվության աճ, ինչպես նաև հարթակ է ստեղծվել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններում այլ փոփոխությունների համար։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև «Ռուսաստանի զորքերի կողմից օկուպացված» տարածքներին, որտեղ արձանագրվել է լճացում և քաղաքական իրավունքների ու ազատությունների հետընթաց:

Կառույցի վարկանիշային աղյուսակում Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը դասվել են մասամբ ազատ երկրների շարքին։ Տարածաշրջանում չճանաչված պետությունների կողքին ԼՂ-ից բացի մասամբ ազատ է գնահատվել Աբխազիան։ Ադրբեջանը համարվել է անազատ, իսկ Վրաստանը՝ մասամբ ազատ: Ընդգծվում է, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում իշխանությունը պահպանվում է ճնշումների գնով, իսկ Մոլդովայում բարեփոխումները մեկնարկել են, սակայն ավարտին չեն հասցվել։

Freedom House-ը Հայաստանից բացի դրական տեղաշարժեր է նկատել նաև Ուկրաինայում: Խոսվել է նաև Մոլդովայի և այս երեք պետություններում ձևավորված նոր իշխանությունների հակակոռուպցիոն ծրագրերի մասին: Հակառակ դրան՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշումներին:

Զեկույցի համաձայն՝ ազատությունը նվազագույն մակարդակում է շարունակում գտնվել Սիրիայում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում։ 195 երկրների շարքում ազատության առումով ամենաբարձր գնահատականին են արժանացել Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան:

Ուշագրավ է, որ Կառույցը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Զեկույցում նշվում է, որ Թրամփը բարյացկամ վերաբերմունք է դրսևորում բռնապետների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի նկատմամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021