Գրետա Թունբերգը լուսանկար է հրապարակել՝ գնացքում հատակին նստած. սոցցանցերում նրան քննադատել են

Աշխարհի խոշորագույն երկաթուղային ընկերություններից մեկը՝ գերմանական Deutsche Bahn-ը 16-ամյա էկոակտիվիստին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել: Աղջիկը խոստովանել է, որ իրականում Առաջին դասով է ուղևորվել:

Շվեդուհի էկոակտիվիստ Գրետա Թունբերգն իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ուղևորվում է գերմանական գերծանրաբեռնված գնացքով: Լուսանկարում երևում է, որ նա գնացքում տեղ չլինելու պատճառով նստած է հատակին՝ պայուսակների վրա:

Էկոակտիվիստի հրապարակումը հավանել է ավելի քան 200 հազար մարդ: Մեկնաբանությունների թիվը նույնպես փոքր չէ: Սակայն դրանցում կա նաև երկաթուղային ընկերության մեկնաբանությունը: Գերմանական Deutsche Bahn ընկերությունը Գրետային նախ բարի երթ է մաղթել և խոստացել բարելավել ծառայությունը: Սակայն ժամեր անց Deutsche Bahn-ը տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, որ Գրետա Թունբերգը Քասելից մինչև Համբուրգ ուղևորվել է Առաջին դասով:

Deutsche Bahn-ի հրապարակմանը հետևել են օգտատերերի քննադատությունները: Նրանք էկոակտիվիստին մեղադրել են ապատեղեկատվություն տարածելու և ստելու մեջ: Նրանք մատնանշել են, որ Գրետայի նկարում գերծանրաբեռնվածություն չի երևում. մարդիկ չկան: Փոխարենը հրապարակել են իրական ծանրաբեռնված գնացքների նկարներ:

Գրետան արդարացել է, որ շվեյցարական Բազելում գնացքի չեղարկման պատճառով ստիպված է եղել շուրջ չորս ժամ նստել վագոնի հատակին, մինչև գերմանական Գյոթինգենում «առաջին դաս» տեղափոխվելը:

Մյուս կողմից՝ Գրետան իր ուրախությունն է հայտնել, որ գնացքները ծանրաբեռնված են լինում: Այդ դեպքում, ըստ էկոակտիվիստի, բնությանը քիչ վնաս հասցնող գնացքները մեծ պահանջարկ ունեն: Ուշագրավ է, որ Գրետան չի օգտվում ինքնաթիռից, քանի որ վերջինիս վառելիքից մթնոլորտն ավելի շատ է աղտոտվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021