#էկոլոգիա

Հ. Թումանյան
3

Թռչունների տեսակներով հարուստ համայնքներում գիշատիչների մասին ազդանշաններին միանում են ավելի շատ թռչուններ, իսկ տարբեր տեսակների կանչերի համադրությունը ուժեղացնում է խմբային արձագանքը։ Չինաստանում անցկացված դաշտային փորձերը ցույց են տվել, որ կենսաբազմազանությունն ազդում է նաև կենդանիների միջև վտանգի մասին տեղեկության փոխանցման վրա։

Հ. Թումանյան
15

Բրազիլիայում հետազոտված 47 տապիրներից ու հսկա մրջնակերներից 43-ի արյան մեջ միկրոպլաստիկ են հայտնաբերել։ Մասնիկներ են գտել նաև Պանտանալի ճահճային շրջանում հետազոտված բոլոր կենդանիների արյան մեջ, թեև նրանցից մի քանիսն ապրել են կառուցապատված տարածքներից ավելի քան 65 կիլոմետր հեռու։

Հ. Թումանյան
2

Մինչև 2100 թվականն ուսումնասիրված 993 տեսակի կակտուսների ավելի քան մեկ քառորդը կարող է կորցնել իր համար կլիմայապես պիտանի տարածքի առնվազն 80 տոկոսը։ Նոր գնահատականը զգալիորեն ավելի մտահոգիչ է, քանի որ հետազոտողները միջին ջերմաստիճանից ու տեղումներից բացի հաշվի են առել նաև ուժեղ երաշտները։

Հ. Թումանյան
3

Մարդիկ սննդի, ձկնաբուծության, սիրողական ձկնորսության և ակվարիումների համար օգտագործում են ուսումնասիրված քաղցրահամ ձկների տեսակների 26%-ը։ Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես ձկնաբուծությունն ու սիրողական ձկնորսությունը կենտրոնանում են հազվագյուտ մարմնակազմությամբ տեսակների վրա, որոնց հնարավոր կորուստը կարող է անհամաչափորեն աղքատացնել ձկների ձևաբանական բազմազանությունը։

Խմբագրություն
1,484

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում բացվել են բազմաթիվ դամբարաններ ու գերեզմաններ: Համարվում է, որ Վանա լճի ցամաքումը թուրքական իշխանությունների կողմից այնտեղ ապրող քրդերի նկատմամբ «ջրային պատերազմի» դրսևորում է:

Խմբագրություն
382

Արդյունաբերական 1-ին և 2-րդ հեղաշրջումները մարդկանց քաղաք են բերել, բայց այսօր վատ էկոլոգիայի պատճառով կյանքը մեգապոլիսներում բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Դիզայներ Ջուդ Ֆանը ենթադրում է, որ տեխնոլոգիական 3-րդ հեղաշրջումը մարդկանց հնարավորություն կտա վերադառնալ գյուղ և լիովին վայելել ժամանակակից կյանքը:

Խմբագրություն
165

Աշխարհի խոշորագույն երկաթուղային ընկերություններից մեկը՝ գերմանական Deutsche Bahn-ը 16-ամյա էկոակտիվիստին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել: Աղջիկը խոստովանել է, որ իրականում Առաջին դասով է ուղևորվել:

Խմբագրություն
614

Մեքենաների արտանետումներ, աղբ, քիչ կանաչ տարածքներ և հանքեր. դիտարկել ենք Ալեքսանդր Լապշինի մատնանշած խնդիրները. նա պնդում է, որ Հայաստանում ավելի շատ է հիվանդացել, քանի Եվրոպայում:

Խմբագրություն
189

Սևանա լիճն ամենաշատն է տուժել, հարցականի տակ է հայտնվել նրա՝ որպես լիճ մնալու հանգամանքը։