Եղվարդի Armoil նավթավերամշակման գործարանը չի բացվի

Գործարարը նշել է, որ արդեն ներդրել է 23 մլն դոլար, նախատեսել է 30 մլն ներդնել, ստեղծել 300 աշխատատեղ 250 հազար դրամ աշխատավարձով: Սակայն այժմ խոստացել է, որ այլևս երբեք չի վերադառնալու գործարանի հարցին:

Իրանցի գործարար Հենրիխ Դեր Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում «նստած են ինչ-որ սատանայական խմբեր, ովքեր խոչընդոտում են ներդրումներին»: Գործարարը բիտումի և տարատեսակ յուղերի արտադրության գործարանի կառուցման թույլտվությունը ստացել է դեռ հեղափոխությունից առաջ: Հաղորդվում է, որ հեղափոխությունից հետո նույնպես թույլտվություն է ստացել: Սակայն շուտով խնդիրներ են ծագել տեղի գործարարների հետ, ովքեր հարևանությամբ մրգերի այգիներ ունեն: Դժգոհել են նաև տարածքին մոտ բնակվող քաղաքացիները:

Այգետերերը պահանջել են դադարեցնել աշխատանքները կամ առաջարկել են գնել իրենց այգիները: Հենրիխ Դեր Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում և կիրառելու է ամենաժամանակակից սարքավորումները` առանց թափոնների: Տեղի բնակիչները գործարարից պահանջել են իրենց բնակարանները գնել 200 հազար դոլարով, ինչը, գործարարի խոսքով, 5-10 անգամ գերազանցում է շուկայական գինը:

Գործարարը նշել է, որ արդեն ներդրել է 23 մլն դոլար, նախատեսել է 30 մլն ներդնել, ստեղծել 300 աշխատատեղ 250 հազար դրամ աշխատավարձով: Սակայն այժմ խոստացել է, որ այլևս երբեք չի վերադառնալու գործարանի հարցին:

Դեր Ղուկասյանի խոսքով` լինելով հայ` հայրենիքի համար արել է ամեն ինչ, սակայն չի հաջողվել և հիմա հասկանում է, որ չպետք է ստացվեր: Իրանցի գործարարը նաև բարեգործ է: Նա նավթավերամշակման գործարաններ ունի Իրանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: Հաղորդվում է, որ Արցախի զարգացման համար միլիոնավոր դոլարներ է հատկացրել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021