383

Իրանի բալիստիկ հրթիռները խոցել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական թիրախները

ԻՀՊԿ-ի ՌՕՈւ տեղեկատվական համակարգերի կողմից պայմանական հակառակորդի նավերի գտնվելու վայրը հայտնաբերելուց հետո տարբեր դասերի հեռահար գործողությամբ բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում` 1800 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական թիրախները:

Բալիստիկ հրթիռներ
Բալիստիկ հրթիռներ / © presstv / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներն ամենամյա Մեծ մարգարե-15 զորավարժության ընթացքում հաջողությամբ խոցել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

Հրթիռների արձակումն իրականացվել է Իրանի կենտրոնական անապատում օրերս մեկնարկած Մեծ մարգարե-15 ռազմական վարժանքների երկրորդ և վերջին փուլում` ծովային թիրախների խոցումով եզրափակելով զորավարժությունները:

https://youtu.be/A83mKD1QM_o
Մեծ մարգարե-15 զորավարժություններն Իրանում / © Ruptly

Մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների բաց թողնմանը մասնակցել են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, ԻՀՊԿ ուժերի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Նշվում է, որ Կորպուսի ՌՕՈւ տեղեկատվական համակարգերի կողմից պայմանական հակառակորդի նավերի գտնվելու վայրը հայտնաբերելուց հետո տարբեր դասերի հեռահար գործողությամբ բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում` 1800 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական թիրախները:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

Հոկտեմբերի 14, 15:08
Հ. Թումանյան

ԱՄՆ-ում և Իսրայելում ավելի քան մեկ միլիոն կանանց լաբորատոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դաշտանադադարի շրջանում փոփոխվում են ոչ միայն սեռական հորմոնները։ Մի շարք ցուցանիշներում հետազոտողները հայտնաբերել են կտրուկ անցում, իսկ հորմոնային փոփոխությունները՝ վերջին դաշտանից ավելի քան տասը տարի առաջ։

Հոկտեմբերի 14, 19:17
Հ. Թումանյան

Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։

Հոկտեմբերի 11, 22:04
Հ. Թումանյան

Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 12, 00:18
Հ. Թումանյան

Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն