Texit. Տեխասն ԱՄՆ-ից անկախանալու գործընթաց է սկսել

Նահանգի օրենսդիր մարմին նախաձեռնություն է ներկայացվել առանձնացման համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատի անդամ Բիդերմանի խոսքով` եթե նահանգի բնակիչները կողմ արտահայտվեն, ապա կսկսվի առանձնացման գործընթաց` Texit, որը կտևի մի քանի տարի:

Տեխասն ԱՄՆ-ից առանձնացնելու գործընթաց սկսելու մտադրություն են հայտնել Տեխաս նահանգի օրենսդիրները: Այդ մասին հայտարարել է նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Քայլ Բիդերմանը:

Հայտնի է, որ օրենսդիրն առաջնորդում է 2020թ. ընտրություններում Վաշինգտոնից իշխանությունը խլած դեմոկրատ-մարքսիստներից Տեխասը փրկելու ուղղությամբ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խոսքը ռազմական ճանապարհով առանձնացման մասին չէ: Բիդերմանն օրինակ է բերել Բրեքսիտը, երբ սկզբում հանրաքվե է տեղի ունեցել, ապա ընթացել են բանակցություններ ելքի վերաբերյալ:

Նահանգի օրենսդիր մարմնում ներկայումս նախաձեռնություն է ներկայացվել առանձնացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: Բիդերմանի խոսքով` եթե նահանգի բնակիչները կողմ արտահայտվեն, ապա կսկսվի առանձնացման գործընթաց, որը կտևի մի քանի տարի:

Տեխասի օրենսդիրները համարում են, որ նախ` ԱՄՆ նախագահի ընտրությունները կեղծված են, ապա` Վաշինգտոնում իշխանության են եկել կոմունիստամետ ուժերը: Եվ քանի որ կոմունիզմը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը, ապա դատարանի համար դժվար կլինի ԱՄՆ-ի կազմից Տեխասի դուրսբերումն (Texit) արգելելը:

Օրենսդիրը նշել է, որ իր հետ կապ են հաստատել այլ նահանգների ընտրված ղեկավարները, ովքեր Տեխասի նախաձեռնությանը միանալու մտադրություն ունեն: Բիդերմանն ընդգծել է, որ Տեխասը հարուստ է բնական պաշարներով, ունի նույնիսկ ոսկու սեփական պահուստներ: Այլ նահանգներ այդպիսի հնարավորություն չունեն: Օրենսդիրը նաև հայտարարել է, որ Տեխասը պատրաստ է ղեկավարել Վաշինգտոնից անկախանալու` մյուս նահանգների շարժումները:

Նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո Տեխասը 5 այլ նահանգներում կեղծիքների կասկածի վերաբերյալ այդ նահանգների դեմ հայց է ներկայացրել Գերագույն դատարան` պահանջելով գործը դիտարկել «ըստ էության, և եթե կա կեղծարարություն, ապա միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Տեխասի ներկայացրած հայցին միացել են 16 այլ նահանգներ և անձամբ նախագահ Թրամփը: Գերագույն դատարանը հրաժարվել է դիտարկել գործը` հայտարարելով, որ այն իր իրավասությունների շրջանակում չի:

Քանի որ Տեխասի անկախության մասին խոսակցություններ վաղուց ընթանում են, հնարավոր է համարվում, որ Տեխասը բարձրացնի այդ հարցը` նահանգների միջև վեճերի լուծման համար ստեղծված դատարանի կողմից մերժում ստանալուց հետո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021