Գողացված անձնագրով ՀՀ առաջատար բանկերից վարկ են վերցրել. օգտատերը դժգոհ է ոստիկանությունից

Քաղաքացին ահազանգում է, որ ոստիկանության անգործության պայմաններում իր անձնագրով վարկեր ու ապառիկներ են ձևակերպում: Քննիչները հեռախոսազանգին չեն պատասխանել: Ֆեյսբուքյան հրապարակումից հետո նոր համակարգն արձագանքել է:

Ֆեյսբուքյան օգտատերերից Խաչատուր Միքայելյանը հրապարակում է տարածել` պատմելով տեղի ունեցած դեպքի և ոստիկանության անգործության մասին: Նրա խոսքով` իր գողացված անձնագրով արդեն 8 օր շարունակ Հայաստանի առաջատար բանկերից վարկեր ու հայտնի խանութներից ապառիկ են ձևակերպում:

Քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 22-ի առավոտից փորձում է կապ հաստատել քննիչների հետ։ Վերջիններս չեն պատասխանում։ Խաչատուր Միքայելյանի հաղորդմամբ` նոյեմբերի 14-ին իր պայուսակը, որի մեջ անձնագրից բացի եղել են նաև գումար, այլ իրեր, թողել է տաքսիներից մեկում:

Նրա խոսքով՝ ապօրենի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են նոյեմբերի 15-ից, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել նոյեմբերի 17-ին, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում է տվել նոյեմբերի 19-ին։ Քաղաքացին իր դժգոհությունն է հայտնել ոստիկանությունից` շեշտելով, որ ինքն անձամբ կարողացել է բավականին շատ տվյալներ ձեռք բերել, նույնիսկ դրանք փոխանցել ոստիկանությանը, սակայն իրավապահ կառույցն անգործություն է դրսևորում:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ հայտարարությունը.

Հայտարարությանն արձագանքել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

Ավելի ուշ Խաչատուր Միքայելյանը գրառում է կատարել՝ նշելով, որ Ֆեյսբուքում գրառում դնելուց հետո հրավիրվել է Մալաթիայի բաժին։ Երեք ժամ ոստիկանության Մալաթիայի բաժնում անցկացնելուց հետո, նրա խոսքով, պարզվել է, որ ըստ ոստիկանության՝ առերևույթ հանցանք կատարած անձին մինչ այս պահը օրենսդրական հիմքեր չկան բերման ենթարկելու համար։ Ավելին՝ նա հանգիստ կարող է հատել երկրի սահմանը գողացված միլիոններն իր հետ տանելով։

Այս կապակցությամբ վերջին տեղեկությունը հետևյալն է՝

Ոստիկանությունից դժգոհ են

Վերջին շրջանում տարածված տեղեկությունները փաստում են ոստիկանական համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, ինչի մասին շատերն են բարձրաձայնում: Մասնավորապես, օրերս տեսանյութ էր տարածվել, որտեղ ոստիկանական բաժանմունքում իրավապահները քաղաքացուց ցուցմունք են կորզում՝ նրա նկատմամբ կիրառելով անմարդկային միջոցներ:

Ուշադրություն. տեսանյութում կան հայհոյանքներ:

Ծեծելով ցուցմունք են կորզում / ©NewsMedia

Տեսանյութին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Թեև հայտնի չէ տեսանյութի վաղեմությունը, բայց լրագրողները, օգտատերերն ու պաշտոնյաները կոչ են արել մանրամասն բացահայտել տեղի ունեցածը, մասնակիցներին ու նրանց ղեկավարներին:

Մեկ այլ դեպք. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ բռնություն էին գործադրել տան շքամուտքի մոտ, առևանգել բջջային հեռախոսը: ՄԱՀՀԻ հիմնադիրը դիմել էր ոստիկանություն: Տևական ժամանակ իրավապահների կողմից արդյունք չստանալով՝ նա վարձել է մասնավոր դետեկտիվ: Վերջինս բացահայտել է ամբողջ սխեման:

Սաֆարյանը ցավով արձանագրել է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ունակ չեն ավելի բարդ հանցագործություններ բացահայտել: Նրա խոսքով՝ առկա տեսանյութերի, իրականացված այլ միջոցառումների արդյունքում հնարավոր չէ պարզել այն, ինչն ինքը և իր մասնավոր դետեկտիվը վաղուց են պարզել՝ սկսած վճարման մեխանիզմից, պատվիրատուից մինչև կատարողներ ու օժանդակողներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021