ՌԴ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Թուրքիա` ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու

Անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցող ՌԴ ՊՆ Բե-200 ինքնաթիռի կործանման հետևաքով անձնակազմի բոլոր անդամները` 5 ռուս զինծառայողներ և 3 թուրք ներկայացուցիչներ, զոհվել են:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Բե-200 «երկկենցաղ» ինքնաթիռը կործանվել էր Թուրքիայի հարավ-արևելքում` Քահրամանմարաշի տարածքում, անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ: Անձնակազմի բոլոր անդամները` 5 ռուս զինծառայողներ և 3 թուրք ներկայացուցիչներ, զոհվել են:

Բե-200 ինքնաթիռ է կործանվել Թուրքիայում / © РБК

Հայտնի է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել Ադանայից և հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում Ըլըջայի շրջանում: Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են: Ինչպես հաղորդվում է, դեպքի վայր են ուղևորվել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հանձնաժողովը և Անկարայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներ:

Ուշագրավ է, որ այս մոդելի ինքնաթիռ շահագործման պատմության մեջ առաջին անգամ է կործանվում: Ինքնաթիռը ստեղծվել էր 1990-ականներին: Թուրքիա էր տեղափոխվել հուլիսի 8-ին` Վլադիմիր Պուտինի հրամանով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021