ՀԱՊԿ-ի ապագան կարող է լուրջ հարցականի տակ դրվել. Սաֆրաստյան

Թուրքագետի համոզմամբ` թուրքերը հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից: Եվ եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա այդ կազմակերպության ապագան լուրջ հարցականի տակ կդրվի:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են որոշ կարևոր հարցերում զիջումների հասնել: Ակադեմիկոսի դիտարկմամբ` այդ կարևոր հարցերից են` Արցախի կարգավիճակը և Հայաստանի սահմանները:

Սաֆրաստյանի համոզմամբ` Արցախի դեմ սանձազերծած պատերազմից Թուրքիան ցանկալի արդյունքները չստացավ: Պատերազմ հրահրելով, ինչպես նշում է, Անկարան նպատակ ուներ ստեղծել իրավիճակ, որի պարագայում Արցախի շուրջ կտեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր, ինչպես Սիրիայում, բայց ռուսական կողմը դա թույլ չտվեց:

Թուրքիան, Սաֆրաստյանի համոզմամբ, այդ կերպ փորձելու էր մուտք գործել Հայաստան` դադարեցնելով նրա գոյությունը որպես ինքնուրույն պետություն: Չստանալով դա` թուրքերը հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից:

Անդրադառնալով ՀԱՊԿ դիրքորոշմանը` Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծում է, որ եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա այդ կազմակերպության ապագան լուրջ հարցականի տակ կդրվի:

Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն մոտ հարևանների, այլև` Բալկանյան թերակղզու, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և այլ հեռավոր տարածաշրջանների, այդ թվում նաև` Ռուսաստանի համար: Թուրքիան, նրա խոսքով, փորձում է թուլացնել ռուսական պետականությունը:

Որպես վերջինի դրսևորում` Սաֆրաստյանը մատնանշում է թուրքական քաղաքականությունն Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բալկանյաններում: Բացի այդ, ինչպես նշում է, Լիբիայում Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր բևեռներում են գտնվում:

Թուրքագետը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ գալու է մի պահ, որ նա ավելի վճռական հակազդի Թուրքիային:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021