Հարցում. Հայաստանում ավելի շատ վստահում են Եվրամիությանը, քան ԵԱՏՄ-ին

92%. Հայաստանում ԵՄ հետ հարաբերությունների գնահատականը գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը:

Եվրոպական միությունը հարցումների միջոցով փորձել է պարզել, թե ինչպես են գնահատում Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներն իրենց երկրների և ԵՄ միջև հարաբերությունները:

EU NEIGHBOURS east նախագծի շրջանակներում իրականացված հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 62%-ը դրական վերաբերմունք ունի Եվրոպական միության նկատմամբ: Բացասական է արտահայտվել միայն հարցվածների 6%-ը:

Հատկանշական է, որ նախորդ տարվա ցուցանիշն, ըստ աղբյուրի, ավելի քիչ է եղել. 2018թ. 48%-ն էր դրական կարծիք հայտնել ԵՄ մասին:

Մեծ է նաև Եվրամիության նկատմամբ Հայաստանի ազգաբնակչության վստահությունը` 61%, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը վստահում է հարցվածների 48%-ը:

ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, անցկացված հարցումների տվյալներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հայերն ամենաբարձրն են գնահատում ԵՄ հետ հարաբերությունները. ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը 67%-ն է, իսկ մեզանում այն կազմել է 92%:

Զեկույցի համաձայն, հայաստանցիների 71%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին տրամադրված ֆինանսական աջակցության մասին:

Մեթոդաբանություն

Ամենամյա հարցումն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ 2019թ.-ի փետրվար – մարտ ամիսներին՝ 6000 դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով (յուրաքանչյուր երկրում՝ 1000 հարցազրույց):

Հարցումն իրականացվել է ACT ընկերության և նրա ցանցային գործընկերների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ecorys-ի գլխավորած կոնսորցիումի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021