ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հրթիռակոծում են միմյանց. գիշերը լայնածավալ հարձակում է սպասվում

Տեղեկություններ են ստացվել, որ այս գիշեր Իսրայելի զինված ուժերը ցամաքային և օդային հարձակում են սկսելու Գազայի հատվածի վրա: Շրջանը հսկող ՀԱՄԱՍ և մյուս բոլոր խմբավորումներն իրենց հերթին հարձակում են նախապատրաստում Իսրայելի մայրաքաղաքի ուղղությամբ: Այս պահին փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվում է:

Որոշ տեղեկությունների համաձայն` Իսրայելի զինված ուժերն այս գիշեր լայնածավալ հարձակում են սկսելու Գազայի հատվածի ուղղությամբ: Հաղորդվում է, որ պաղեստինցիներով բնակեցված շրջանի վրա գրոհն ուղեկցվելու է օդային հարվածներով, ինչպես նաև զրահատանկային և հետևակային ստորաբաժանումների կիրառմամբ:

Դրա հետ է կապվում նաև այն, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Գազային սահմանակից 80 կմ-անոց հատվածում հայտարարել է արտակարգ դրության գոտի` առաջիկա 2 օրերի համար:

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, պաղեստինյան բոլոր խմբավորումները պատրաստվում են համատեղ գրոհ իրականացնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի վրա:

Իսկ մինչ այդ` Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների, հրթիռակոծել է այդ շրջանը: Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է հրեական պետության «երկաթե գմբեթ» համակարգը որսում Գազայից արձակված հրթիռները: Նշվում է, որ դրանց մեծ մասը ոչնչացվել են երկնքում:

Գազային հատվածից հրթիռակոծությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել շրջանը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ուղղված վերջնագիրը, որով Իսրայելը պահանջել է ուժերը հետ քաշել Արևելյան Երուսաղեմի այն թաղամասերից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են տեղի ունենում արաբ բնակչության և հրեական պետության իրավապահների միջև:

Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 40 հրթիռների պատասխանատվությունն արդեն ՀԱՄԱՍ-ը ստանձնել է: Դրանց հետևաքով զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:

Հավելենք, որ բախումների պատճառ են դարձել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում տեղի ոստիկանության գործողությունները, որոնք փորձել են ցրել հավաքված ամբոխին` կիրառելով նաև ռետինե փամփուշտներ: Հարյուրավոր ցուցարարներ վիրավորում են ստացել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021