Նախորդ օրը Covid-19 կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, առողջացել են 85-ը: Վարակվածության դեպքերի ցածր թիվը պայմանավորված է նրանով, որ հիմնական թեստավորող լաբորատորիան կիրակի օրը չի գործել ախտահանման աշխատանքների պատճառով:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 13325-ի: ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ վարակվածության հաստատված նոր դեպքերն ավելի քիչ են լինելու, քանի որ թեստավորում կատարող հիմնական լաբորատորիան հունիսի 7-ին չի գործել:
Covid-19-ից մահացածների թիվը երկրում 211 է: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Առողջացածները 4099-ն են: Փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…