Հունիսի 7, 2020, 09:48
Խմբագրություն Hovhannisyan
1 762

Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվածության աննախադեպ՝ 766 նոր դեպք

Վարակվածների թիվը հասել է 13130-ի: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, առողջացել են 294-ը:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներ / © EIF / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Covid-19-ից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 200-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ պատճառով մահվան դեպքերը 72-ն են. վերջին օրվա ընթացքում այսպիսի դեպքերն ավելացել են 3-ով:

Առողջացածների թիվը նախորդ օրն ավելացել է համեմատաբար մեծ թվով՝ 294-ով՝ ընդհանուր դառնալով 4014: Փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն