Ավստրալիայի հրդեհներից զոհված կենդանիների թիվը հասել է միլիարդի

Սիդնեյի համալսարանի հետազոտության համաձայն՝ առաջիկայում գնահատականները վերանայվելու են, և հնարավոր է՝ վնասի իրական չափն ավելի մեծ լինի:

Ավստրալիայում լայնածավալ հրդեհները շարունակվում են աշնանից: Այդ ընթացքում այրման մակերեսն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 10 միլիոն հեկտարը, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, 25-ից ավելի զոհեր կան, ավերվել է շուրջ 2 հազար շինություն: Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ տարերային աղետին զոհ է դարձել մեկ միլիարդից ավելի կաթնասուն, թռչուն և սողուն: Ընդ որում՝ դրանցից 800 մլն-ը՝ Նոր Հարավային Ուելսում բնակվողներն են:

Դիքմանի կարծիքով՝ այդպիսի մեծ տարածությունում նման արագությամբ տեղի ունեցող այլ երևույթի հետ համեմատել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ սա աշխարհագրորեն և զոհված կենդանիների քանակով հրեշավոր երևույթ է տեղի ունեցել: Ավստրալիայում վերջին շրջանում նկատվում էր կենդանիների հազվագյուտ տեսակների թվաքանակի նվազում: Պրոֆեսորի խոսքով՝ այսպիսի երևույթներն են արագացնում մի շարք տեսակների անհետացումը:

Ավստրալական մետեբյուրոյի տվյալներով՝ նախորդ տարին երկրի համար ամենատաքն էր: Իսկ հրդեհներն այս անգամ անժամանակ են եղել: Պրոֆեսորի համոզմամբ՝ այն պայմանավորված է կլիմայական փոփոխություններով:

Հետազոտության հաշվարկները հիմնվել են Բնության համաշխարհային հիմնադրամի 2007թ. զեկույցի վրա: Այն Նոր Հարավային Ուելսում վայրի բնության վրա հողերի մաքրման ազդեցության մասին է, ինչպես նաև գնահատական է տրվում կաթնասունների, թռչունների ու սողունների պոպուլյացիայի խտությանը: Ստացված թվերը բազմապատկվել են կանաչ տարածքների մակերեսով:

Հրդեհից տուժած կենգուրուն՝ կամավորի ձեռքերում / © Reuters
Ավստրալական կենգուրուներ / © Saeed Khan via Getty Images
Ահաբեկված կենդանիները զգուշանում են անտառային հրդեհներից, Նոր Հարավային Ուելս / © ABC
Էջ կոալան պաշտպանում է իր ձագին / ©@jmcappiello
Գիտնականների կարծիքով՝ զոհված կենդանիների թիվը կարող է ավելի մեծ լինել / © Reuters
Հրդեհի հետևանքով տուժած կոալա / © CBS News

Պրոֆեսորը բացատրել է, որ կենդանիները խուճապահար փախչում են՝ թաքնվելով հրդեհից, հետո կարող են կրկին հայտնվել, բայց արդեն անհրաժեշտ ռեսուրսները չեն լինի, ուստի չեն կարողանա մրցակցել տեղի բնակիչների հետ: Նրանք կարող են նաև գիշատիչների՝ աղվեսի, վայրի կատվի զոհ դառնալ: Գիտնականը քաղաքական գործիչներին կոչ է արել գիտական հանրությանը վերադարձնել այնպիսի միջոցառումների քննարկմանը, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել՝ ծանր ժամանակներ ապրած ֆաունան պահպանելու նպատակով:

Հեղինակները նշել են, որ զոհված կենդանիների քանակը հաշվարկելիս կոնսերվատիվ գնահատականներն են կիրառվել, բացի այդ՝ չեն հաշվվել չղջիկները, գորտերը, միջատները և այլ անողնաշարավորներ: Այդ պատճառով նրանք հայտնել են, որ իրական վնասը կարող է և ավելի մեծ լինել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021