Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի բնակարանն ու շինությունները. ԶԼՄ

Ոստիկանությունը ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, նյութեր էին նախապատրաստվում։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում: Հաղորդվում է, որ խուզարկվում են նաև նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Կային տեղեկություններ, որ ՀՖՖ նախկին նախագահը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Հաղորդվում է, որ 2012-2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայաստանի մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ: Հայրապետյանը չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները՝ յուրացնելով առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Բացի այդ, ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի նախագահության տարիներին միլիոնավոր դոլարների շինարարության պայմանագրեր էր կնքել հենց նրան պատկանող ընկերոթյունների հետ: Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Ոստիկանությունը ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, նյութեր էին նախապատրաստվում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021