Բեննու աստերոիդի ուղեգծի նոր հաշվարկները մեծացրել են Երկրի հետ նրա բախման հավանականությունը

Երկրագնդի վրա 500 մետրանոց աստերոիդի անկման հավանականությունը մեծ կլինի 2182թ.: Դրա հարվածից առաջացող պայթյունը հավասար կլինի ջրածնային «Ցար-ռումբի» հզորության հարյուրապատիկին:

Մերձերկրյա Բեննու (101955) աստերոիդը Երկրի համար ամենավտանգավորներից է, քանի որ այն անցնելու է բավականին մոտ տարածությամբ: Մոտ 500 մետրանոց երկնային մարմնի հարվածից առաջացող պայթյունը հավասար կլիներ ջրածնային «Ցար-ռումբի» հզորության հարյուրապատիկին: Համաշխարհային մահացության պատճառ այն չի դառնա, սակայն անհաջող անկման դեպքում կարող է ոչնչացնել մի ամբողջ մեգապոլիս կամ ոչ մեծ պետություն:

Աստերոիդի հետագիծը հաշվարկված է հարյուր տարվա համար, և Երկրին մոտեցմանը զուգահեռ իրականացվում է բախման հավանականության գնահատում: Ավելին, դեպի Բեննու է ուղարկվել OSIRIS-REx տիեզերական սարքավորումը, որը 2023թ. աշնանը կվերադառնա Երկիր` իր հետ բերելով աստերոիդի մակերեսից վերցված նմուշներ:

Ընդհանուր առմամբ` բախման հավանականությունը մեծ չէ. առաջիկա 300 տարվա ընթացքում նրա հարվածի վտանգը Երկրին հաշվվում է 1-ը 2700-ի (0,037%): Այդուհանդերձ, Բեննուն համարվում է ամենավտանգավորներից մեկը: 2060թ. այն կանցնի Լուսնից մի փոքր ավելի հեռու տարածությամբ, իսկ 2135թ. նույնիսկ նրանից մոտ կլինի: Աստերոիդի հետագա ուղեգիծը հստակեցված չէ. դա կախված է նրանից, թե որտեղով կանցնի այն 2135թ.:

Բեննու ուղեգիծը հստակ հաշվարկելու նպատակով NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից (JPL) Դավիդե Ֆարնոքյան և նրա գործընկերներն օգտվել են OSIRIS-REx-ի կողմից իրականացված նոր հստակ չափումներից: Գնահատման համար հաշվվել են արեգակնային քամու կողմից Բեննուի վրա ազդող ճնշումը, երկնային այլ մարմինների ձգողականությունը (ներառյալ ավելի քան 300 այլ աստերոիդներ), ինչպես նաև Յարկովսկու էֆեկտը (արագացում, որն առաջանում է անհավասար այրումից ու մակերեսի հովացումից):

Դավիդեի խոսքով` հաշվարկները թույլ են տվել Բեննուի ուղեգիծը հստակեցնել 20 անգամ: Նոր տվյալները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ մինչև 2135թ. Բեննուն Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն բախման վտանգը 2100-ականներին մեծանում է` հասնելով 1-ը 1750-ի: Ամենավտանգավորը 2182թ. սեպտեմբերի 24-ն է կանխատեսվում` հավանականությունը` 1-ը 2700-ի (0,037%):

Թե որքան մեծ է բախման վտանգը հետագայի համար, պարզ կդառնա նշված առանցքային մոտեցումից հետո: Երկրի մոտակայքում հայտնի են գրավիտացիոն 26 անցքեր, որոնք առաջանում են մոլորակի գրավիտացիոն դաշտի ոչ միատեսակության պատճառով: Հայտնվելով դրանցում` Բեննուն կարող է փոխել ուղեգիծը և դուրս գալ բախման ուղի: Նոր հաշվարկները բացառել են Բեննուի անցումը դրանցից 24-ով, սակայն մյուս երկուսի համար դեռ պարզ չէ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021