Լուգանսկից հայտնել են, որ Ուկրաինայում մարտիկներ են հավաքագրվում և ուղարկվում Հայաստանի դեմ պատերազմելու

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հավաքագրված նախկին ու ներկա զինվորականներն ուղարկվում են Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի մամուլի քարտուղար Յակով Օսադչիյը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ազգայնականների կողմից իրականացվում է փորձառու զինծառայողների հավաքագրում: ԼԺՀ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նրանք ուղարկվում են Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու:

Օսադչիյը ներկայացնում է իրավիճակը. Ուկրաինայում հավաքագրման և Ադրբեջան ուղարկման մասին՝ 3:50 րոպեից / © Lug-info

Յակով Օսադչիյը նշել է, որ գործընթացը ղեկավարում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Միլիցիայի ներկայացուցչի խոսքով՝ նախկին ու ներկա զինվորականներից բացի՝ հավաքագրվում են նաև մարտական փորձառություն ունեցող քաղաքացիներ:

ԼԺՀ-ի ազգային միլիցիայի նեկայացուցիչը հայտնել է, որ ազգայնականները, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ուղղորդմամբ, Խարկովում, Զապորոժյեում և մայրաքաղաք Կիևում նախապատրաստում են հակահայկական ակցիաներ:

Նշենք, որ ուկրաինացի վարձկանները մասնակցել են նաև Արցախյան պատերազմին՝ ընդդեմ հայկական ուժերի: Նրանց հիմնականում ներգրավված են եղել ադրբեջանական օդային ստորաբաժանումներում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021