Երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և հավելվածով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքն ընդունվեց

Ոստիկանությունը ստացված տվյալների հիման վրա իրականացնելու է վարչական վարույթ։ Հավելվածը խախտումն արձանագրած քաղաքացու ինքնությունը չի բացահայտելու:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքի նախագիծը։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանվում է, որ քաղաքացիները կկարողանան արձանագրել խախտումները, հատուկ հավելվածի միջոցով փոխանցել Ճանապարհային ոստիկանությանը: Ոստիկանությունը ստացված տվյալների հիման վրա իրականացնելու է վարչական վարույթ։

Օրենքի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել: Մասնավորապես, ի սկզբանե չնախատեսված և լրացված սահմանափակումներից է տեսագրություններն ուղարկելու քանակը: Ըստ այդմ՝ նույն անձը չի կարողանա որոշակի ժամկետում նույն մեքենայի վերաբերյալ մեկից ավել անգամ տեսագրություն ուղարկել: Այս առաջարկի հիմնավորումը չարամտությունից խուսափելն է:

Սահմանափակումների և դրանց ժամկետների չափի հստակեցումը վերապահված է Կառավարությանը: Նախնական տարբերակով նախատեսվում է սահմանել ամսական 1, տարեկան մինչև 10 անգամ միևնույն մեքենայի խախտման արձանագրության հաղորդում: Հավելվածը խախտումն արձանագրած քաղաքացու ինքնությունը չի բացահայտելու:

Օրենքի նախագիծն Ազգային ժողով են ներկայացրել պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Սիսակ Գաբրիելյանը: Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021