Հայ լրագրողները նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու ,— ԶԼՄ-ներ

Հաղորդվում է, որ հայ լրագրողներն այցելելու են ադրբեջանական պետական կառույցներ, հանդիպելու են տեղի փորձագետների հետ: Նախատեսվում է, որ հաջորդիվ տեղի է ունենալու ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը Երևան:

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ հայ լրագրողների 5-6 հոգանոց խումբ է մեկնելու Բաքու: Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակել տեղեկության վերաբերյալ: Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը նույնպես չի հերքել և չի հաստատել տեղեկությունը, բայց հաստատել է Ադրբեջանի լրագրողների «Նոր սերունդ» միավորման ղեկավար Արիֆ Ալիևը:

Հաղորդվում է, որ հայ լրագրողներն այցելելու են ադրբեջանական պետական կառույցներ, հանդիպելու են տեղի փորձագետների հետ: Նախատեսվում է, որ հաջորդիվ տեղի է ունենալու ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը Երևան: Այս միջոցառումները նախատեսված են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ փոխադարձ վստահության ամրապնդման, մարդասիրական միջոցառումների իրականացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներոմւ:

Նմանատիպ միջոցառումների կազմակերպման մասին խոսվել է երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների հանդիպումների ժամանակ: Վերջինը, որ այդ հարցին անդրադարձել է, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր. նա 2019թ. հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կողմերը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ քննարկել են լրագրողների փոխադարձ այցելությունների հարցը: Նրա խոսքով՝ սա նպատակ ունի մի փոքր թուլացնել լարվածությունն ու նպաստել վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021