Ռուսաստանցիներն աշնանն ամենաշատը դեպի Հայաստան են ուղևորվելու

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանկալի ուղղությունների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականում է:

Պարզվել է, որ աշնանը ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրում են այցելել հետխորհրդային երկրներ, ընդ որում` Հայաստանը ռուսների համար նախընտրելի ուղղությունների շարքում առաջին հորիզոնականում է:

Հայաստանից հետո ամենանախընտրելի ուղղությունը ռուսաստանցիների համար Ղրղզստանն է: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանկալի ուղղությունների շարքում երրորդը Թուրքիան է, ապա` Ադրբեջանը: Մոլդովան եզրափակում է ուղևորության համար նախընտրելի երկրների հնգյակը:

Հաղորդվում է, որ դեպի նախընտրելի երկրներ նշված ժամանակահատվածում ուղևորությունների հիմնական նպատակը գործնական և մասնավոր այցերն են:

Հայտնի է նաև, որ հանգստի նպատակով ռուսաստանցիները դեպի արտասահման տոմսեր այս տարի ավելի քիչ են գնում. այդ ուղղությամբ ամրագրումներն ընդհանուր միայն 5%-ն են կազմում: Նշվում է, որ կորոնավիրուսային համավարակից առաջ հանգստացողների 20-25%-ն էր արտերկիր մեկնում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021