Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 72 նոր դեպք է հաստատվել

Վերջին 24 ժամում մահվան դեպքեր չեն գրանցվել: Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 24-ը: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 1473:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1473-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով 72-ով:

Մահացության նոր դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 24 է:

Ընդհանուր առմամբ առողջացել է 633 մարդ՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 24-ով: Փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ: Դրական թեստերից բացի՝ վերջին 1 օրվա ընթացքում 966 թեստի արդյունքներ բացասական են եղել: Մինչ օրս թեստավորվել է ընդհանուր առմամբ 14966 մարդ:

Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ մինչ օրս ապաքինվածներից ամենատարեցն 93 տարեկան է: Նրա խոսքով՝ ապաքինվել են նաև 90, 88, 86 տարեկան պացիենտներ: Թորոսյանը նշել է, որ առողջացած տարեցներն ունեցել են հիվանդության ընթացքի միջին ծանրություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021