Հայաստանում 115 մարդ վարակված է Covid-19-ով, 1-ն առողջացել է (upd.)

Մարտի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ իրականացված Covid-19 կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատված դեպքերի թիվը 115 է: Վարակվածության դեպքերից 99-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ մարտի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ իրականացված Covid-19 կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատված դեպքերի թիվը 115 է:

Վարակվածներից մեկն առողջացել է: Հաղորդվում է, որ բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վարակվածության դեպքերից 99-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Առողջապահության նախարարությունը կոչ է արել.

— մնալ տա՛նը,
— սահմանափակե՛լ շփումները,
— հետևե՛լ անձնական հիգիենային,
— հաճախակի՛ լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
— հնարավորության սահմաններում նվազեցնե՛լ հանրային տրանսպորտից օգտվելը,
— շփումների դեպքում պահպանե՛լ առնվազն 1 մետր հեռավորություն,
— գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՛լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
— համաճարակային լարված իրավիճակում գտնվող երկրից վերադառնալուն պես ինքնամեկուսանա՛լ 14 օրով` կապ հաստատելով պոլիկլինիկայի բժշկի հետ,
— պարբերաբա՛ր կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
— խուճապի չմատնվե՛լ և հետևել բժշկի խորհուրդներին:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

UPD. Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է ևս 7-ով՝ դառնալով 122:

Նախարարի ասուլիսը / © Ազատություն

Թորոսյանի խոսքով՝ նոր դեպքերը կապված են Շենգավիթի արտադրամասի հետ: Նախարարը նշել է, որ հնարավոր է՝ վարակվածների թիվը շատանա՝ կապված արտադրամասի մեծության հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021