Ռուսաստանաբնակ հայերը գնել են բեռնատարներում մնացած ամբողջ գյուղմթերքը

Ադրբեջանցիները Մոսկվայի շուկաներից դուրս էին բերել հայկական ապրանքները, մասնավորապես՝ ծիրանը: Օգտատերերը հայերին կոչ են արել գնել դրսում հայտնված մթերքը: Արդյունքում՝ հայկական գյուղմթերքը սպառվել է մեկ գիշերվա ընթացքում:

Նախօրեին տեղեկություն էր հաղորդվել, որ Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայում (պատկանում է ադրբեջանցի գործարարին) թույլ չեն տվել հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը՝ ներսում գտնվողներին ևս դուրս բերելով: Մատակարարներն ահազանգել էին, որ մթերքը փչանում է:

Ֆուդ Սիթի շուկայի հարակից տարածքում / © armtimes

Սոցցանցերի օգտատերերը դիմել են մոսկվայաբնակ հայերին՝ կոչ անելով գնալ բեռնատարների կայանման վայրը և գնել հայկական գյուղմթերքը:

Մոսկվա, գնում են հայկական մթերքը / © Նաիրա Զոհրաբյանի ֆբ էջից

Արդյունքում՝ գիշերվա ընթացքում մեծ թվով ռուսաստանաբնակ հայեր հերթ են կանգնել՝ հայկական գյուղմթերքն ամբողջությամբ գնելու համար:

Մոսկվա, գնում են հայկական մթերքը / © Նաիրա Զոհրաբյանի ֆբ էջից

Տեղեկություններ կան, որ հայկական մթերքը գնելու նպատակով մարդիկ Մոսկվա են հասել տարբեր քաղաքներից, որոնք գտնվում են հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա:

Հերթեր՝ հայկական ծիրանը գնելու համար, Մոսկվա / © Pan.am

Հայկական գյուղմթերքը գնած օգտատերերը նշում են, որ բեռնատարներում մնացած ապրանքն ամբողջությամբ սպառվել է մեկ գիշերվա մեջ:

«Ծիրանի հերթ» / © armlur

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական լարվածությունն արտասահմանում (որի շարունակությունն էր «ծիրանի պատմությունը»), վերսկսվել է հուլիսի 12-ից՝ Տավուշի մարզի սահմանային հատվածում ռազմական բախումներից հետո, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծեց հայկական բնակավայրերը: Այդ թեմային անդրադարձել է նաև միջազգային մամուլը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021