Հայկական դրամը դարձավ 26 տարեկան. ի՞նչ ճանապարհ է անցել

Առաջարկվել են ազգային արժույթի անվան մի շարք տարբերակներ՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»:

Մինչև ազգային արժույթի ներդրումը Հայաստանում ռուբլին էր պաշտոնական շրջանառության մեջ՝ խորհրդայինը՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսականը՝ 1991-1992 թվականների նմուշի: ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը:

1991թ. սեպտեմբերի 21-ից հետո առաջարկվել են ազգային արժույթի անվան մի շարք տարբերակներ՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992թ. մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից ՀՀ ազգային արժույթ ընտրվեց «դրամը», իսկ արտադրյալ միավորը՝ «լուման»:

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993թ. նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ 1993թ. նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993թ. նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը: Այսպիսով, 1993թ. նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը:

1993-1995թթ. նմուշներ

10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզների հեղինակները Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանն են, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանը, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանը։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։

1998-2015թթ. նմուշներ

50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզների հեղինակն Աշոտ Մանուկյանն է, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանը, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանը։ Տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։

50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է: Նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010թ. միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010թ. միջազգային մրցույթում «Տարվա թղթադրամը» անվանակարգում՝ երրորդ տեղը:

Մետաղադրամներ

2003-2004թթ.
1994թ.

1994թ. նմուշի մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

2003-2004թթ. նմուշի մետաղադրամների էսքիզների հեղինակը՝ Կարապետ Աբրահամյանի: Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։

3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ

2018թ. նոյեմբերի 22-ից, հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ, շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի կոմպոզիտային նոր թղթադրամները:

ՀՀ կենտրոնական բանկը հայկական դրամի հոբելյանի կապակցությամբ թողարկել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է դրամի տպագրության գործընթացը։

Հայկական թղթադրամներն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ, իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են: Երրորդ սերնդին զուգահեռ՝ շրջանառվում են նաև երկրորդի թղթադրամները: Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021