Հայկական ընկերությունն Աբու-Դաբիում կամիկաձե դրոններ ու պենտակոպտերներ է ցուցադրել

Հայկական Pride Systems ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող IDEX-2021 ցուցահանդեսին ներկայացրել է անշարժ թևով և փոփոխվող աղեղնաձև թևերով կամիկաձե դրոնը:

Հայկական Pride Systems ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող IDEX-2021 ցուցահանդեսին ներկայացրել է անշարժ թևով և փոփոխվող աղեղնաձև թևերով կամիկաձե դրոնը: Ընկերությունը ներկայացրել է նաև պենտակոպտեր: Հաղորդվում է, որ ներկայացված մոդելները կարող են կրել բեկորաֆուգասային կամ կոմուլյատիվ հակատանկային արկեր:

Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները ժամանակին չեն հասել Աբու Դաբի։

ԲՏԱ նախարարը նաև հայտնել էր, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են 14 հայկական ընկերություններ: Հաղորդվել է, որ դրանք ներկայացնելու են հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Բացի այդ` հնարավորություն են ունենալու` գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 25-ը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021