Ամազոնի հնդկացիները սպանել են հայտնի մարդաբանին

Յուրօրինակ կենսակերպով ապրող ցեղերի հետազոտությամբ զբաղվող առաջատար գիտնական Ռիելի Ֆրանցիսկատոն սպանվել է նետի հարվածից, երբ փորձել է կապ հաստատել աբորիգենների խմբի հետ:

Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի արևմուտքում գտնվող, Բոլիվիայի հետ սահմանակից Ռոնդոնիա նահանգի անտառներում: Ֆրանցիսկատոն ոչ միայն ուսումնասիրել է տեղի ցեղերին, այլև պաշտապնել է նրանց յուրօրինակ կենսակերպը՝ հանդիսանալով հնդկացիների հարցերով կառավարական գործակալության աշխատակից:

Գիտնականն այդտեղ էր ժամանել սահմանամերձ Ուրու Էու Վաու Վաու պահպանվող տարածքում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված: Տեղի ֆերմերները և անտառահատները ոչնչացնում են պահպանվող տարածքի շուրջն ընկած անտառները՝ աստիճանաբար մոտենալով նրա սահմաններին:

Ֆրանցիսկատոն ոստիկանների ուղեկցությամբ փորձել է պահպանվող տարածքի սահմանին շփում հաստատել աբորիգենների խմբի հետ, սակայն վերջիններս նրան նետահարել են: Ոստիկաններից մեկը պատմել է, որ միայն նետի ձայնն են լսել. այն դիպչել է գիտնականի կրծքին: Հաղորդվում է, որ Ֆրանցիսկատոն բղավել է, հանել նետն ու հետ վազել: 50 կամ 60 մետր վազելուց հետո ընկել է:

Ենթադրվում է, որ հնդկացիները Ֆրանցիսկատոյին նույնպես համարել են իրենց բազմաթիվ թշնամիներից մեկը, ովքեր վտանգ են սպառնում իրենց տարածքին: Մահացած գիտնականի գործընկերների խոսքով՝ անտառների վերացման պատճառով տեղի ցեղերը բարդ իրավիճակում են հայտնվել, և նրանց այլ բան չի մնում անելու, քան պաշտպանել իրենց տարածքը ցանկացած ներխուժումից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021