ՀԴՄ չկա. օրենքի պահանջը հնարավոր է կատարել միայն «սև շուկայով»

Քաղաքացիները ստիպված են ՀԴՄ գնել մոտ 3 անգամ ավելի բարձր գնով: ՊԵԿ-ն առաջարկում է տուգանվելու դեպքում օգտվել բողոքարկման իրավունքից:

Դեռևս ապրիլի 25-ին էր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել, որ Հանրապետությունում առկա է 11000 ՀԴՄ սարքի պահանջարկ: Դրանից առաջ՝ մարտի 29-ի որոշմամբ, Կառավարությունը սարքերի ձեռքբերման գործընթացն ազատականացրել էր՝ թույլատրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր սերնդի ՀԴՄ ներկրել։ Մինչ այդ ոլորտի միանձնյա տնօրինողը ՊԵԿ-ն էր:

Ինչպե՞ս է առաջացել խնդիրը

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ առկա քանակությունն առաջին հերթին տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին: Միաժամանակ, ազատականացման ջատագով տնտեսվարողներին և հնարավոր այլ ներմուծողներին մի քանի անգամ հորդորել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղայինների մոդելները՝ առկա 9000-ից ավել ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Սակայն գործընթացին ներգրավվել է 1 ընկերություն: Այն կներմուծի որոշակի խմբաքանակ, բայց ոչ ամբողջ պահանջարկը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջացած խնդիրը չէր լինի, եթե 5-6 ամիս առաջ հայտարարված ազատականացմանն արձագանքեին ավելի շատ ընկերություններ, սակայն բիզնեսը չի արձագանքել: Նրա խոսքով՝ այստեղ Կառավարությունը մեղք չունի: Անանյանը միաժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ը միտումնավոր խոչընդոտում է այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Վարչապետը Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով: Սակայն այսօր մեր տնտեսվարողները ստիպված են գնելու «սև շուկայից», «ձեռքի վրայից»՝ հիմնականում 180-220 հազար դրամի սահմաններում:

Տնտեսվարողները լուծում են պահանջում

Մամուլում շրջանառվում են ենթադրություններ, թե միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է, որպեսզի տնտեսվարողները սարքերը գնեն ավելի բարձր գնով: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան ՊՈԱԿ-ի և Չինաստանում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ մատակարարված 25․000 հատ «Pax S 900» ՀԴՄ-ն պայմանագրով ավելի բարձր գնով է ձևակերպվել:

Կան նաև ենթադրություններ, որ այս քրեական գործն է պատճառը, որ նոր քանակություն չի ներմուծվում: Տնտեսվարողները հավանական են համարում, որ գուցե այլևս ձեռնտու չէ ներմուծումը, քանի որ աշխատելու են օրենքի լիարժեք դաշտում, ուր շահույթը շատ մեծ չի լինելու:

Հաղորդվում է, որ արդեն կան վարչական տույժի ենթարկված տնտեսվարողներ: Այս կապակցությամբ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ իրենք առաջնորդվում են բացառապես օրենքով, իսկ ՀԴՄ սարքեր ապահովելն այլևս իրենց պարտականությունը չէ: Նա առաջարկել է օգտվել բողոքարկելու իրավունքից: Դավիթ Անանյանի հայտարարությանն ի պատասխան՝ տնտեսվարողները պահանջում են ապահովել օրենքի կատարումը, դրանից հետո միայն կիրառել վարչական տույժ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021