114

Սևերոդվինսկի պայթյունից հետո օդում ստրոնցիումի, բարիումի և լանթանի ռադիոնուկլիդների են առաջացել

Ռուսպետհիդրոմետը հաղորդել է, որ ներկայումս Սևերոդվինսկում ռադիոակտիվ ֆոնը կարգավորվում է:

Սևերոդվինսկ, Արխանգելսկ
Սևերոդվինսկ, Արխանգելսկ / ©mbk-news.appspot.com / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ռուսհիդրոմետը հաղորդել է, որ Սևերոդվինսկի հարևանությամբ գտնվող զորավարժարանում տեղի ունեցած պայթյունից հետո ռադիոակտիվ ֆոնը ռադիոակտիվ իներտ գազերի ամպի առաջացման պատճառով բարձրացել էր: Ամպը ձևավորվել էր բարիումի, ստրոնցիումի և լանթանի իզոտոպների անկման պատճառով:

Ծառայությունը նշել է, որ ներկայումս օդում ռադիոակտիվ աերոզոլներ, իսկ Սևերոդվինսկ ու Արխանգելսկ քաղաքների շրջակայքում տեխնածին ռադիոնուկլիդներ չեն հայտնաբերվել: Ռադիացիոն իրավիճակը կարգավորվում է: Օդի փորձանմուշները վերցվել են օգոստոսի 8-23-ն ընկած հատվածում:

Օգոստոսի 8-ին Սևերոդվինսկի մոտ գտնվող զորավարժարանում տեղի էր ունեցել պայթյուն: Զոհվել էր «Ռոսատոմի» 5 աշխատակից: Պայթյունի հետևանքով ռադիացիան բարձրացել էր 4-16 անգամ՝ պայմանավորված ռադիոակտիվ իներտ գազային ամպի առաջացմամբ:

Օգոստոսի 17-ին հաղորդվել է, որ բժիշկներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է ցեզիում-137 ռադիոակտիվ նուկլիդ: Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սևերոդվինսկում տեղի ունեցած պայթյունից ոչ մի բժիշկ չի ենթարկվել ռադիացիոն ճառագայթման:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 22:06
Հ. Թումանյան

ՄԻԱՎ-ի նոր վարակումների թիվը 2027 թվականից կարող է կրկին աճել՝ ֆինանսավորման կրճատումների և ծառայությունների հասանելիության վատթարացման հետևանքով։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է UNAIDS-ի գործադիր տնօրեն Վինի Բյանյիման՝ կազմակերպության նոր համաշխարհային զեկույցի հրապարակման օրը։

Նոյեմբերի 26, 08:07
Հ. Թումանյան

Գիտնականները կապել են սրտի իշեմիկ հիվանդության հետ առնչվող ժառանգական տարբերակները գեների աշխատանքի և անոթային բջիջների փոփոխությունների հետ։ Մարդկային կորոնար զարկերակների նմուշներով կազմված քարտեզը կարող է օգնել բուժման հնարավոր թիրախներ ընտրել, սակայն նոր բուժման արդյունավետություն դեռ չի ապացուցում։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն