Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք է հաստատվել (upd.)

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի : Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք է հաստատվել:

Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

Հաղորդվել է նաև, որ շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից:

Զինծառայողների շրջանում վարակվածները 6-ն են:

UPD. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկայացվել է ըստ մարզերի.

— Երևան` 219,
— Արագածոտն` 10,
— Արարատ` 113,
— Արմավիր` 51,
— Լոռի` 4,
— Կոտայք` 88,
— Շիրակ` 6,
— Սյունիք` 8,
— Վայոց ձոր` 1,
— Տավուշ` 2:

Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ևս 1 քաղաքացի է առողջացել:

Մեկուսացումից դուրս է գրվել 150 մարդ, որոնցից 65-ն Իտալիայից վերադարձած քաղաքացիներն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021