Նրան ծափահարել է նույնիսկ Թալեաթը. թուրքական թերթը Կոմիտասի մասին հոդված է հրապարակել

Համերգը տեղի է ունեցել 1915թ. ապրիլին: Մասնակցել են Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, մշակույթի և կրթության նախարար Համդուլա Թանրովերնը: Վերջինի խոսքով` «Անատոլիայի որդին երկար տարիների աշխատանքից հետո հայկական երաժշտությանը թևեր է տվել»:

Թուրքական «Եշիլգազեթե» թերթը մեծանուն երգահան Կոմիտասի կյանքի մասին հոդված է հրապարակել` պատմելով, թե ինչպես է երիտթուրքերի վերնախավը, այդ թվում` Թալեաթը, ծափահարել նրան համերգի ժամանակ:

Համերգը տեղի է ունեցել 1915թ. ապրիլին: Մասնակցել են Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, մշակույթի և կրթության նախարար Համդուլա Թանրովերնը: Վերջինի խոսքով` «Անատոլիայի որդին երկար տարիների աշխատանքից հետո հայկական երաժշտությանը թևեր է տվել»:

Նախարարը նշել է, որ Կոմիտասը, հրաժարվելով հանգստից, իր ամբողջ ժամանակը նվիրել է հեռավոր բնակավայրերում տարբեր կատարումների հավաքագրմանը: «Նա հավաքել և ներկայացրել է հայկական մշակութային ժառանգությունը: Մեր գործիչները պետք է գործեն նույն կերպ: Պետք է հետևողականորեն աշխատել թուրքական հասարակության զարգացման ուղղությամբ».- դիմելով ներկաներին` հայտարարել է Թանրովերնը:

Թուրքական թերթը գրում է, որ մշակույթի և կրթության նախարարը նաև դժգոհել է, թե հայերը բոլոր ոլորտներում առաջատար դիրքեր են զբաղեցնում:

Նրա խոսքով` հայկական մշակույթն արագ է զարգանում, քան օսմանյանը: «Անատոլիայի ցանկացած անկյունում հայերի տաղանդը, ճարտարապետությունը նկատելի է: Բոլոր գիտական գրքերը հայերն են գրել: Հայերը մարդիկ են, որոնց հետ մենք մի քանի դար ապրել ենք»:

Հաղորդվում է, որ այդ խոսքերից հետո ամբողջ դահլիճը, այդ թվում` դրանից մի քանի օր հետո հայերին կոտորելու հրաման արձակած Թալեաթը, ծափահարել է Կոմիտասին:

Գովեստի խոսքերը, սակայն, չփրկեցին Կոմիտասին. 1915թ. ապրիլի 24-ին նրան բանտարկել են Սիամանթոյի և Դանիել Վարուժանի հետ` նույն խցում: Հաջորդ օրը նրան արտաքսել են: Նա ողջ է մնացել, նույնիսկ կարողացել է վերադառնալ Կոստանդնուպոլիս, սակայն բնականոն կյանքի երգահանն այդպես էլ չի վերադարձել:

Կյանքի վերջին 20 տարիները Կոմիտասն անցկացրել է Փարիզի Վիլժյուիֆ արվարձանի հոգեբուժարանում: Մինչ օրս, սակայն, մասնագետները տարակարծիք են նրա առողջական խնդիրների հարցում. շատերը պնդում են, որ Կոմիտասն իրականում հոգեկան խնդիրներ չի ունեցել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021